19:53 13.11.2019
«Շանթը» հայաստանյան մեդիադաշտի ամենավստահելի հեռուստաընկերությունն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբն» այսօր ներկայացրել են հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության արդյունքները։
Սոցհարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում՝ ընդհանուր թվով 1200 բնակչի շրջանում: Պարզվել է, որ որպես տեղեկության ստացման հիմնական աղբյուր՝ համացանցն ու հեռուստատեսությունը հավասար մրցակից են: Հարցվածների մոտ 36 տոկոսը տեղեկություններ ստանում է համացանցից, գրեթե նույնքան էլ հեռուստատեսությունից: Իսկ ահա ռադիոյից ու տպագիր թերթերից ինֆորմացիա ստացողների թիվը համապատասխանաբար 3,7 և 1,5 տոկոս է:
Հարցվածների 87 տոկոսը դիտում է հեռուստացույց: «Հիմնականում ո՞ր ալիքներն են նախընտրում դիտել» հարցին՝ ամենամեծ՝ 24,6 տոկոսը պատասխանել է «Շանթ», նույն տոկոսն ունի հայաստանյան ևս մեկ հեռուստաընկերություն:
Իսկ ահա վստահելիության առումով «Շանթ»-ը միանձնյա առաջատարն է: Հարցվածների 26,6 տոկոսը վստահում է «Շանթ»-ին, այս թիվը 5,1-ով ավելին է երկրորդ տեղը զբաղեցրած հեռուստաընկերությունից:
Ի դեպ, կազմակերպությունը, որն իրականացրել է հարցումներն ու հետազոտությունները, համարվում է այդ ոլորտում լավագույններից մեկը:
«Շանթ»-ի պարագայում այս նոր ուսումնասիրության արդյունքը նախորդների տրամաբանական շարունակությունն է: Հիշեցնենք նախորդ երեք նմանատիպ ուսումնասիրությունների արդյունքները: Հոկտեմբերի կեսերին հրապարակվեց բարեփոխումները լավագույնս լուսաբանող հեռուստաընկերությունների վարկանիշը, որտեղ, ինչպես 2015-ին և 2017-ին, այնպես էլ այս տարի առաջին տեղում «Շանթ»-ն էր:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսին և սեպտեմբերին եռամսյակային ուսումնասիրությունների արդյունքներ հրապարակեց, ըստ որոնց՝ լրատվական ծրագրերի առաջատարն ու ամենաբարձր վարկանիշ ունեցողը երկու դեպքում էլ «Շանթ»-ն էր:
Այս վերջին ուսումնասիրությունն իր տեսակով ավելի խորն է: Կան ոչ միայն մեդիադաշտի, այլև իշխանական ու պետական կառույցների, առանձին քաղաքական գործիչների, կուսակցությունների, ժողովրդագրության ցուցանիշների վարկանիշային ուսումնասիրություններ, նաև դրանց համեմատությունները նախորդ իշխանությունների ժամանակ արված հարցումների արդյունքների հետ: Օրինակ, հարցին՝ «Հնարավորություն ունենալու դեպքում արդյոք կմեկնե՞ք Հայաստանից մշտական բնակության», 59,4 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ, ոչ», այն դեպքում, երբ 2017-ին նույն հարցին նույն պատասխանը տվել էր հարցվածների 37 տոկոսը:
«Պետական քաղաքական գործիչներից ո՞ւմ եք համակրում» հարցին 54,8 տոկոսը պատասխանել է՝ նշելով Նիկոլ Փաշինյանի անունը, 19,5 տոկոսը՝ նախագահ Արմեն Սարգսյանի անունը:
Համակրողներ ունեն նաև, օրինակ, Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը՝ յուրաքանչյուրը հարցվածների 1,1 տոկոսը: Կառույցներից ու քաղաքական գործիչներից առավել շատ՝ մոտ 60,4 տոկոսը վստահում են զինված ուժերին, հետո վարչապետին՝ 52,8 տոկոս, և նախագահին՝ 45,5 տոկոս: Հարցվածների ամենամեծ մասը կարծում է, որ ամենաբարեկամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ունեն Ֆրանսիան, հետո Ռուսաստանն ու Պարսկաստանը:
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...