11:36 14.11.2019
2020թ․ Էկոնոմիկայի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 33,2 մլրդ դրամ՝ 25.9 մլրդ դրամի դիմաց։ 2020թ-ի բյուջեն ներկայացնելիս այս մասին նշել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ասել է, որ աճն ուղղված է այն ծրագրային անելիքներին, որոնք հատուկ են լինելու գյուղատնտեսության, զբոսաշրջության և արդյունաբերության նպատակով իրականացվող ծրագրերի համար:
Մանրամասնել է, որ 17,8 մլրդ դրամը պետք է ֆինանսավորվի արտաքին աջակցությամբ, մնացածը՝ պետական բյուջեի հարկային եկամուտներով ապահովված միջոցներից:
Ներկայացրել է նաև այս տարվա 9 ամիսների տնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ արձանագրվել է 7.1 տոկոս տնտեսական ակտիվություն, 9.7 տոկոսով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 4.4 տոկոսով աճել է շինարարությունը, ծառայություններն աճել են 15,5 տոկոսով, 14 տոկոսով էլ աճել են զբոսաշրջության ոլորտի ծառայությունները:
Նախարարն առանձին անդրադարձել է տարբեր երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հոսքին, մանրամասնել, թե քանի տոկոսով է աճել տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների թիվը:
Նախ ընդգծել է՝ Հայաստան ժամանած 1,46 մլն մարդուց միայն 646 հազարը եղել են Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները (23.1 տոկոս)։ ԱՄՆ-ից ժամանածների թիվն աճել է 18.5 տոկոսով, Գերմանիայից ժամանածներինը՝ 45 տոկոսով, Ֆրանսիայից ժամանած մարդկանց ցուցանիշը գրանցել է 21 տոկոս աճ, Լիբանանի պարագայում ցուցանիշը 29 տոկոս է, Նիդերլանդների պարագայում՝ 23։
Հունաստանից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Ավստրիայից եկողների աճը կազմել է 30-40 տոկոս։ Հարավային Կորեայից ժամանածների ցուցանիշը գրանցել է 37.6 տոկոսի աճ, Չինաստանից և Ճապոնիայից եկած այցելուների պարագայում ցուցանիշն աճել է՝ համապատասխանաբար 41 և 18.5 տոկոսով:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...