Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանատուն բացել որպես ուղերձ ՀՀ կառավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանատուն բացել որպես ուղերձ ՀՀ կառավարությանը

22:27 14.11.2019

Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` ընդգծելով, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության:

«Նիդերլանդների Քրիստոնեական միություն խմբակցության նախաձեռնությամբ կոալիցիոն չորս ուժերն առաջարկեցին բացել դեսպանություն Երևանում: Ցանկանում ենք սատարել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այն խիզախ քայլերին, որ նոր կառավարությունը ձեռնարկում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում։ Այս քաղաքական քայլով մենք ցանկանում ենք արտահայտել առևտրի ծավալների ավելացման հանձնառությունը: Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,-ընդգծեց խորհրդարանականը:

«Ինչու հիմա» հարցն, ըստ նրա, ունի հստակ պատասխան` երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա շատ լավ ուղերձ է Երևանին` ցույց տալու Նիդերլանդների աջակցությունը՝ ավելի ամուր հիմքերի վրա կանգնելու կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում, ուժեղացնելու դատական համակարգը: «Դրանով մեր ընկերությունների, բիզնեսի համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն գործունեություն ծավալելու Հայաստանում ավելի կայուն միջավայրում»,-նշեց նա:

Պատգամավորը խորհրդարանում քննարկման առարկա է դարձրել Թուրքիայի ներխուժումը Սիրիա։ Նա նկատել է, որ Սիրիայում հայերի նկատմամբ հարձակումները հիշեցնում են Հայոց ցեղասպանությունը:

«Լինելով ՆԱՏՕ-ի անդամ` Թուրքիան հարձակվում է ինքնիշխան պետության` Սիրիայի վրա: Հայերը կրկին հետապնդվում են, անգամ սպանվում, ինչպես օրեր առաջ Ղամիլշիում ահաբեկչության զոհ դարձան երկու հայեր: Մենք ականատես եղանք ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, մեր խորհրդարանը ևս դատապարտել է այն, և մենք շարունակում ենք ճնշումները կառավարության վրա, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծեց Ջոել Ֆորդևինդը, ով նաև Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի համանախագահն է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

14:17 13.06.2025

Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […] ...

Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանել

14:10 13.06.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանել

Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի հարվածները Իրանին և դրանք համարում է «չափազանց վտանգավոր էսկալացիայի գործողություն», որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի հարվածները Իրանին և դրանք համարում է ծայրահեղ վտանգավոր էսկալացիայի ակտ, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: […] ...

Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժած

14:08 13.06.2025

Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժած

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին

14:06 13.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին

Իսրայելը հարվածել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքային թաղամասին, հայտնում է իրանական «Նուր Նյուզ» գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ Շիրազը նույնպես հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից», – գրել է գործակալությունը իր Telegram ալիքում։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հյուսիս-արևմտյան մասում՝ Թավրիզ քաղաքի օդանավակայանում, դադարից հետո նոր պայթյունի մասին։ ...

Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ

14:03 13.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 6-3, 5-7, 7-6 հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։ ...

ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

13:58 13.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 […] ...

BACK_TO_TOP