Վենետիկը և Սուրբ Ղազար կղզին պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ. SHANTNEWS.am-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Վենետիկը և Սուրբ Ղազար կղզին պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ. SHANTNEWS.am-ի անդրադարձը

18:29 16.11.2019

Վենետիկը պայքարում է վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: Իտալիայի իշխանությունները արտակարգ դրություն  են հայտարարել և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրել բնական աղետի հետևանքները վերացնելու համար: Բնական աղետից անմասն չի մնացել նաև Սուրբ Ղազար կղզին, որտեղ գործում է Մխիթարյան միաբանությունը: Ոչ միայն Սուրբ Ղազարը, այլև Վենետիկն ինքնին մեծ նշանակություն ունի ոչ միայն իտալացիների, այլև հայերիս համար:

«Իտալիայի մարգարիտը». այսպես են շատ հաճախ բնորոշում ջրում լողացող քաղաքը: Լողացող քաղաքի մասին պատմությունները քչերին կզարմացնեին, եթե չլիներ վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղը: Եթե տարվա այս եղանակին սովորաբար զարմանալի չէր ջրի միջով չփչփացնելով քայլելը, ապա այժմ տեղումների ու մակընթացության պատճառով Վենետիկում ջրի բարձրությունը մինչև 187 սմ-ի է հասել: Եվ սա այն ժամանակ, երբ զբոսաշրջիկների հոսքն այս քաղաք դեռ շատ-շատ է:

Ջրի մակարդակի բարձրանալու պատճառով ջրածածկ էր քաղաքի գրեթե 80 տոկոսը: Այն ամբողջությամբ հեղեղել էր զբոսաշրջային ամենահայտնի վայրերը՝ Սան Մարկոյի հրապարակն ու Սուրբ Մարկոսի տաճարը, հյուրանոցներ ու ռեստորաններ: Ուժեղ հոսանքը ափերից կտրել ու ոչնչացրել է տասնյակ գոնդոլներ ու նավակներ: Քաղաքը միլիոնավոր եվրոների վնաս է կրել, հայտարարվել է արտակարգ դրություն:

Վենետիկը պատուհասած աղետը դարձել Է սրտին հարված մեր երկրի համար: Նախարարների խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի և նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել Է 20 միլիոն եվրո:

Վենետիկյան ծովախորշում ջրի մակարդակի բարձրացումը զգալի վնաս է հասցրել նաև Սուրբ Ղազար կղզուն: Այնտեղ է տեղակայված Մխիթարյան միաբանությունը: Ջրի հոսքի առաջին իսկ հարվածից ջրով լցվել էին շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել էր հարավային պարսպապատը, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել էր կառամատույցին, այդ հարվածից մեկ այլ փլուզում էր տեղի ունեցել:

Սուրբ Ղազար կղզին հայկական դարձավ 18 -րդ դարից, երբ Մխիթար Սեբաստացին իր 16 միաբաններով հասավ Վենետիկ ու երկու տարի անց նվեր ստացավ Սուրբ Ղազարը՝ այնտեղ հիմնելով Մխիթարյան միաբանությունը: Այն դարձավ հոգևոր ու մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Բայց հայերի համար կարևոր կենտրոն դարձավ ոչ միայն Սուրբ Ղազարը, այլև Վենետիկը: Հենց այնտեղ բացվեցին հայկական տպարանն ու  Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, տպագրվեցին հայկական մի շարք պարբերականներ:

Վենետիկում էր կենտրոնացած նաև Եվրոպա մեկնող մտավորականների ու հայտնի վաճառականների մի մեծ խումբ: Հայկական համայնքն սկսեց ձևավորվել դեռևս 13-րդ դարում` Կիլիկյան Հայաստանի և Վենետիկի հարաբերությունների շրջանակում: Այն զարգացավ հատկապես 18-19 -րդ դարերում՝  առավել մեծ ներկայություն ապահովելով: Վենետիկյան կալեներում հիմա էլ հայկական հետքը զգալի է: 1995-ից այնտեղ վերաբացվեց Սուրբ Խաչ եկեղեցին: Հիմա էլ նրբանցքներից մեկը հենց Հայկական է կոչվում:

Վենետիկի խորհրդանիշը դարձած առյուծը, որ նշանավորում է Վենետիկի կինոփառատոնը, հայկական ծագում ունի: Այդ մասին պատմում են անգամ Վենետիկը ներկայացնող զբոսավարները: Ասում են՝ այն իրականում հայկական վերջին թագավորության՝ Կիլիկիայի առյուծն է, որն ի պահ էր տրված Վենետիկին արքայության կործանումից հետո: Ըստ լեգենդի՝ հայոց արքայական խորհրդանիշները ընդունելու համար Վենետիկի դուքսը մեծ շքախմբով դուրս է եկել բաց ծով, իսկ այդ առիթով տեղի ունեցած տոնախմբությունն էլ հետո վերածվել է աշխարհահռչակ վենետիկյան կառնավալի:

Դուքսի ծիսական ելքը նավակով բաց ծով, որպես կառնավալի մեկնարկի նշան, հիմա էլ մնացել է, միայն թե շարժառիթի մասին քչերն են հիշում:

Հիմա՝ հերթական կառնավալին պատրաստվելուց առաջ, Վենետիկը դեռ պետք է վնասի հետևանքները վերացնի: Օդերևութաբանների կանխատեսումներով` եղանակը դեռ կվատանա: Տեղումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Եղանակը կպարզվի միայն նոյեմբերի 20-ից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

23:59 13.06.2025

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

23:55 13.06.2025

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

23:51 13.06.2025

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

23:47 13.06.2025

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ​​ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

23:45 13.06.2025

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

23:41 13.06.2025

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...

BACK_TO_TOP