19:56 18.11.2019
ԱԺ-ում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոնների և պետական ծառայությամբ պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցությունից Վարազդատ Կարապետյանը նշեց, որ հետևողականորեն առաջ են գնում նախընտրական ծրագրի իրականացման ուղղությամբ.
«Նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դրամ դարձնելու նախագիծ ենք ներկայացրել: Մամուլում շատ էին հրապարակումներն այն մասին, որ նվազագույն աշխատավարձի աճը հնարավոր է՝ բացասական ազդի գործարար հատվածի վրա: Ուզում եմ փարատել մտահոգությունները»:
Նա կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:
«Իմ քայլ»-ից Նարեկ Զեյնալյանն էլ հիշեցրեց, որ վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 2015-ին՝ 10 տոկոսի չափով: Նրա խոսքերով՝ դա մինչ օրս ցածր էր նվազագույն սպառողական զամբյուղից.
«Բարձրացման տրամաբանության մեջ դրվել է նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում չլինի այնպիսի մարդ, որ նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ ստանա»:
Պատգամավորն ասում է՝ երանելի նվազագույն աշխատավարձ չէ, բայց ևս մեկ քայլ է աղքատության հաղթահարման ռազմավարության տրամաբանության շրջանակում:
10:25 03.08.2025
Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչՏորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...
10:12 03.08.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհՕգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...