Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները դարձյալ բողոքում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+15.09 oC

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները դարձյալ բողոքում են

19:55 19.11.2019

Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները դարձյալ բողոքում են: 30-ից ավելի մեքենավարների բողոքի պատճառն այս անգամ աշխատավարձերի բարձրացումը չէր, թեև նշեցին, որ այս պահանջով բողոքներից հետո էլ արդյունքի չեն հասել:

Հիմա էլ, ըստ մեքենավարների, Լոկոմոտիվային դեպոյի ղեկավարությունը նրանց այսօրվանից հարկադրաբար հանգստի է ուղարկում։ Աշխատանքային հերթափոխն ընդունելիս են իմացել, որ այսօր իրենք չեն վարելու գնացքները, պարզել են, որ նոր ռուս աշխատողների են ընդունել, փոխարենը իրենք հարկադիր հանգստի մեջ գտնվելու դեպքում չեն վճարվելու: Աշխատողի իրավունքների ոտնահարման հայտարարությամբ մեքենավարներն արդեն բողոք-դիմում են ներկայացրել մարզի դատախազություն և ոստիկանություն։

Լոկոմոտիվային դեպոյի պատասխանատուները խնդրի շուրջ բացատրություններ չեն տրվել: Գյումրու լոկոմոտիվային դեպոյի ղեկավար Համբարձում Կուրղինյանը հրաժարվել է նաև հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացնել լրագրողներին:

Ավելի ուշ, SHANTNEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի ղեկավար Համբարձում Կուրղինյանը պարզաբանել է, որ Գյումրու մեքենավարներին ոչ մեկը հարկադիր հանգստի չի ուղարկել, և որևէ աշխատողի աշխատանքային իրավունք չի խախտվել: Սա ընդամենը Ռուսաստանի Դաշնությունից գործուղված մեքենավարների համար մասնագիտական փորձի փոխանակում է իրականացվում, և սա ժամանակավոր գործընթաց է, որից հետո տեղի մեքենավարները կշարունակեն աշխատել բնականոն գրաֆիկով, իսկ չեկած օրերի դիմաց չվճարելու պատճառներ չկան:

Ըստ լոկոմոտիվային դեպոյի ղեկավարի՝ մեքենավարների ամսական աշխատանքային օրերի քանակը և ըստ այդմ՝ աշխատավարձը, պահպանվում է: Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, Համբարձում Կուրղինյանը վստահեցրել է, որ նոյեմբերի 1-ից 10 տոկոսի չափով խոստացած բարձրացումը լինելու է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP