Սիրիայի նախագահի հարազատները Եվրոպայում մեղադրվում են փողերի լվացման մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Սիրիայի նախագահի հարազատները Եվրոպայում մեղադրվում են փողերի լվացման մեջ

19:24 23.11.2019

Իսպանիայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարազատները մեղադրվում են ավելի քան 600 միլիոն եվրոյի չափով փողերի լվացման մեջ: Իսպանիայի ազգային դատարանի որոշմամբ՝ քրեական գործ է հարուցվել Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆաթ Ասադի՝ Բաշար Ասադի հորեղբոր դեմ:

Մեղադրվում է ևս 13 մարդ, որոնց թվում են 82-ամյա Ռիֆաթ Ասադի 8 երեխաները և նրա 2 կանայք:

Ենթադրվում է, որ Իսպանիայի տարածքում նրանք, որպես «հանցավոր խումբ», սկսել են գործել 1980-ական թվականներից: Նրանց տրամադրության տակ կա 507 անշարժ գույք՝ մոտ 695 միլոն եվրո արժողությամբ: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում Ռիֆաթ Ասադին է պատկանում Բուքինգհեմյան պալատից հետո մեծությամբ 2-րդ շինությունը:

Նրանց ընտանիքին է պատկանում նաև Boing 727 ինքնաթիռ, լյուքս դասի մի քանի զրահապատ մեքենա, ինչպես նաև 3 նավ:

Ինքը՝ Ասադը, բացատրում է, որ բոլոր թանկարժեք գնումները եղել են Սաուդյան Արաբիայի կողմից կատարված նվիրատվությունների և պարգևների միջոցով: Այժմ Իսպանիայի դատախազությունը 10 օրում պետք է դատական գործընթաց սկսի այս առնչությամբ:

Ռիֆաթ Ասադը ստիպված է եղել հեռանալ Սիրիայից 1983 թվականին ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Այդ ժամանակ նա փորձում էր իշխանությունը խլել իր ավագ եղբորից` Հաֆեզ Ասադից` Բաշար Ասադի հորից:

Ռիֆաթ Ասադի դեմ նմանատիպ դատական դատական գործեր են հարուցվել Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP