15:52 27.11.2019
Արդյո՞ք Գյումրիի մանկապարտեզներում ևս աշխատող ծնողների համար երկարօրյա խմբեր ունենալու անհրաժեշտություն կա: Հարցը քննարկման արժանացել է, արդեն կա նախագիծ, որը դեռ փոփոխությունների է ենթարկվում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Ամեն ինչ նախնական է, բայց արդեն հասցրել է ծնողների ու դաստիարակների շրջանում խոսակցությունների թեմա դառնալ: Երկարօրյա խմբերի անցումով ֆինանսական ինչ հավելյալ ծախսեր կպահանջվեն բյուջեից, արդյո՞ք երեխայի երկու ժամ ավելի մնալու դիմաց վարձավճարի չափ չի ավելանա, կամ ինչքանո՞վ են պատրաստ դաստիարակները հավելյալ աշխատաժամով աշխատել: Սրանք քննարկվող հարցեր են, որոնց հստակեցումից է կախված որոշում ունենալը:
Բոլոր մանկապարտեզներում կան այսպիսի օրինակներ, երբ ծնողն ուշանում է երեխային վերցնել մանկապարտեզից աշխատանքի պատճառով։ Աշխատող ծնողների ու մանկապարտեզի աշխատանքային գրաֆիկը շեղումներ ունի: Մանկապարտեզում շուտ է ավարտվում աշխատանքը, ծնողներինը` ուշ։ Ծնողական խորհուրդներում սա հաճախ բարձրաձայնվող հարց է, առաջարկություններ միշտ եղել են, որ պետք է մանկապարտեզներում պահել գոնե մեկ-երկու երկարօրյա խումբ:
Գյումրիի 24 մանկապարտեզներից, սակայն, 9-ում է երկարօրյա խմբեր պահելու անհրաժեշտություն առաջացել։ Այս տվյալները փաստացի տեղեկանք է կրթության բաժնի ձեռքին, թեև ոչ իրական պատկերը, որ 9 մանկապարտեզից բացի, մյուսներում աշխատող ծնողների երեխաներ չեն հաճախում:
«Անի» մանկապարտեզն այդ ցանկում է, որի 180 սաներից 40 տոկոսի ծնողներն աշխատանքային խիստ գրաֆիկ ունեն և երկարօրյա խմբակի անհրաժեշտության կարիք զգում են: Մանկապարտեզի տնօրենն իր աշխատախմբով համաձայն է ժամը 17։00-ի փոխարեն աշխատել մինչև ժամը 19.00-ն, եթե ծախսային ու այլ հարցեր հստակեցվեն:
Հավելյալ աշխատաժամը ենթադրում է, որ աշխատավարձերի նոր հաշվարկ լինելու է, անկախ նրանից, թե մանկապարտեզը հավելյալ աշխատուժ կներգրավի՞, թե՞ եղած աշխատողների միջև ժամաբաշխում կկատարի: Գումարի ու դրույքաչափի նախնական հաշվարկներ երկու ժամից ավելի աշխատանքի դիմաց արդեն քաղաքապետարանն արել է:
«Հաստիքներ են ավելանալու, բնականաբար, ու մենք տարեկան կտրվածքով հաշվարկել ենք` յուրաքանչյուր մանկապարտեզում երկարօրյա խմբերի համար 5,5 դրույք դաստիարակի համար է ավելանալու, 18,6 դրույք` տնօրենի, դաստիարակի օգնականի, խոհարարի, խոհարարի օգնականի, բուժքրոջ։ Այս թիվը տարեկան կտրվածքով է, ու սա հաստիքների հանրագումարն է։ Բայց դեռ հստակ չէ, թե նոր աշխատողներ կընտրվե՞ն, թե՞ ոչ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Դարբինյանը։
Տարեկան հաշվարկով դրույքաչափերի ավելացումը տարբեր է լինելու տնօրենի, դաստիարակի, դայակի, խոհարարի, բուժքրոջ համար: Հավելյալ գումարների նախատեսումը աշխատավարձերի մասով չէ միայն: Հավելյալ ծախսեր կան, որոնց համար տեղական բյուջեից բացի, ծնողներն են վճարում, տվյալ դեպքում խոսքը մեկ երեխայի հաճախման համար սահմանված վարձի մասին է:
««Անի» մանկապարտեզում վարձավճարը 8000 դրամ է կազմում, որից 6000-ը սննդի համար է նախատեսվում, 2000 դրամը` կոմունալ ծախսերի։ Հիմա, երբ հավելյալ 2 ժամ է ավելանում, ստացվում է, որ 1 ընթրիք պետք է ավելանա, այսինքն` մենք հաշվարկել ենք` յուրաքանչյուր 1 սանի համար 100 դրամ կավելանա սննդի համար, 30 դրամ` կոմունալի»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է« Անի» մանկապարտեզի տնօրեն Արփինե Արաքչյանը։
Հաշվարկների վերջնարդյունքում համապատասխան նախահաշվով մինչև տարեվերջ ակնկալում են, որ կունենան նախագիծ:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...