Պարզվում են 62-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու բոլոր հանգամանքները  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC

Պարզվում են 62-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու բոլոր հանգամանքները 

12:41 27.11.2019

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի՝ 1957թ. ծնված բնակիչը՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց հողամասում գործ անելու ժամանակ:

Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 12.00-ի սահմաններում, Արևիկ գյուղից Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի աջակողմյան դաշտում, Արմավիրի մարզի 62-ամյա բնակչի և վերջինիս 45-ամյա համագյուղացու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի  ժամանակ վերջինս իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45մմ տրամաչափի ինքնաձիգով կրակել է 62-ամյա տղամարդու ոտքին՝ պատճառելով վնասվածք:

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ վիճաբանություն է սկսվել նաև վիճաբանությանը մասնակից համագյուղացիների հետ դեպքի վայր եկած վերջիններիս կողմնակիցների միջև:

Միաժամանակ, պարզվել է նաև, որ միջադեպի մասնակիցները մահակներով կոտրել են դեպքի վայրում գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և կողային ապակին՝ ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառելով գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 62-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 5,45մմ տրամաչափի ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ավտոմեքենայի կոտրված ապակիներ և արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները:

Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, վիճաբանությանը մասնակիցներին և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահին հրավիրել է այցելել ԱՄՆ

09:40 21.07.2025

Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահին հրավիրել է այցելել ԱՄՆ

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացել այցելելու Ամերիկա։ Այս մասին Digi 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի առաջնորդի անվտանգության հարցերով խորհրդական Քրիստիան Դիակոնեսկուն։ «Նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացվել նախագահ Նիկոսոր Դանին։ Նրանք շատ լավ երկխոսություն ունեցան մեկ ամիս առաջ, և այժմ այս հրավերը պաշտոնապես փոխանցվել է», – […] ...

Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of Israel

09:35 21.07.2025

Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of Israel

Երուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը՝ այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։ Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով և, հետևաբար, նրան հրամայվել է տանը մնալ հաջորդ երեք օրերի ընթացքում: Վարչապետի […] ...

Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը

09:28 21.07.2025

Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը

2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ: Զեկույցը, […] ...

Աս-Սուվեյդայում գերիների փոխանակումը ձախողվել է հրադադարի խախտման պատճառով

09:18 21.07.2025

Աս-Սուվեյդայում գերիների փոխանակումը ձախողվել է հրադադարի խախտման պատճառով

Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում դրուզների դիրքերի վրա արաբական ցեղային աշխարհազորայինների հարձակումը խաթարել է կողմերի միջև գերիների փոխանակման ընթացակարգը, որը նախատեսված էր հրադադարի հաստատումից հետո։ Ինչպես հաղորդում է Sham TV-ն, բեդվինների ստորաբաժանումները հարձակվել են Արիկա և Էլ-Մաջդալ շրջանների վրա, որոնք առավոտյան անցել են դրուզների ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Նախկինում հայտարարվել էր, որ գերի վերցված զինյալների և պատանդների […] ...

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումից

09:08 21.07.2025

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումից

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել կտրուկ մանևր կատարել՝ ռազմավարական ռմբակոծիչի հետ բախումից խուսափելու համար, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով SkyWest-ի օդաչուին։ «Հաշվի առնելով դրա արագությունը, ես որոշեցի, որ ամենաապահով բանը դրա ետևում կանգնելն էր։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք մեզ չզգուշացրին, քանի որ Ռազմաօդային ուժերի բազայում ռադար կա», – հեռուստաալիքը մեջբերում է օդաչուի […] ...

Sky. Աս-Սուվեյդայի բախումների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

08:58 21.07.2025

Sky. Աս-Սուվեյդայի բախումների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում հուլիսի 13-ից ի վեր շարունակվող զինված բախումների հետևանքով զոհվել է 298 խաղաղ բնակիչ, ինչի հետևանքով միջհամայնքային հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 1119-ի։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 940 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դրուզների ինքնապաշտպանության ստորաբաժանումների շարքերում զոհվել […] ...

BACK_TO_TOP