Գևորգ Ղազարյանը պատասխանել է Աբրահամ Խաշմանյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Գևորգ Ղազարյանը պատասխանել է Աբրահամ Խաշմանյանին

13:22 28.11.2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի արած արտահայտությանը:

«Հարգելի երկրպագուներ, ուզում եմ  նախ և առաջ ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզչի, իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքականի հետ Իտալիա ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում, 2007-ից հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել:

Իր խոսքերը ապշեցնելու աստիճան անտրամաբանական են: Երբ նա հայտարարում է, որ սա ազգային հավաքական չի, այլ ուղղակի հավաքական է, և որ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր ու ասում, որ դա ասելով՝  նկատի է ունեցել ֆեդերացիայի աշխատակազմը: Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշխատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու ընդհանրապես նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և առավել ևս 9-1 հաշվի հետ: Իր ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չի, ուղղակի հավական է՝ առանց ֆունդամենտալ (առանցքային ) խաղացողի: Երբևէ չեմ տեսել մի մարզիչ կամ ֆուտբոլիստ, որ խաղի արդյունքը կապի, թե ֆեդերացիայից ով ա մեկնում թիմի հետ, ով` չէ: Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ բազմաթիվ լրագրողներ, ֆեդերացիայի աշխատակիցներ, երբեմն երկրպագուները եղել են մեզ հետ նույն ինքնաթիռում, հյուրանոցում:

Ավելի լավ է խոսի, թե ինչի՞ մեր հավաքականը իր օրոք ամենախոշոր պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ եթե չգիտի՝ ինչի, ավելի լավ է, այսքան օր անցել է, գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ: Եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ այս նույն հավաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի ուղեգիր նվաճելու, և հավատում եմ, որ այս կազմը ի զորու է հաջողություններ գրանցելու»,- գրել է Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP