14:53 28.11.2019
Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ՀՖՖ առաջիկա ընտրությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ։
«Ֆուտբոլային ակումբների սիրելի ղեկավարներ և սեփականատերեր, ինչպես նաև հայկական ֆուտբոլի սիրահարներ, շուտով կկայանան ՀՖՖ նոր նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունները: Երեկ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և սկսել առողջացման գործընթացը: Իմ անունից ցանկանում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց թեկնածությունն առաջադրել և նրանց, ովքեր քվեարկելու են դեկտեմբերի 23-ին, որ առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվեն առաջիկա ընտրություններին: Մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռվել անցկացնելու իրապես ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություն:
Իմ խորին համոզմամբ, ո՛չ ՀՖՖ ապագա նախագահը և ոչ էլ նրա հարազատները չպետք է որևէ կապ ունենան Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբներից որևէ մեկի հետ: Իմ խորին հարգանքը բոլոր ներդրողներին և ակումբների սեփականատերերին, բայց նման նախագահը չի կարող ապահովել իրապես օբյեկտիվ և անաչառ աշխատանք: Այն է՝ վերադարձնել ակումբների վստահությունը ֆեդերացիայի նկատմամբ և ապահովել հայկական ֆուտբոլի զարգացումը:
Ցավոք սրտի, մեր պատմության մեջ արդեն եղել է նման ղեկավարման ցավալի փորձ, ինչը բերեց կործանիչ հետևանքների. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մնացել էր 6 թիմ, որոնցից որոշներն էլ նախատեսել էին դուրս գալ առաջնությունից: Ես ժողովի բոլոր մասնակիցներին խնդրում եմ կատարել կշռադատված որոշում, որպեսզի մենք կարողանանք շարժվել առաջ, այլ ոչ թե հետ:
Դեռ շատ աշխատանք պետք է անել, որպեսզի վերադարձնենք հայկական ֆուտբոլի մակարդակն արժանի դիրքեր: Հուսով եմ, որ դեկտեմբերի 23-ին մեզ կհաջողվի ընտրել գործադիր կոմիտեի հենց այն անդամներին և ՀՖՖ-ի նախագահին, որոնք կարող են ապահովել օբյեկտիվ և պրոֆեսիոնալ կառավարում, ի շահ ամբողջ հայկական ֆուտբոլի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների նոր ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...