10:37 07.12.2017
Ազգային ժողովի այսօրվա նիստը պատգամավորները սկսեցին 1ր լռությամբ՝ հարգելով 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, որից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 6-ին քննարկված հարցերը քվեարկության կդրվեն վաղը, իսկ այսօր խորհրդարանում շարունակվում է «Ընտանեկան բռնության» մասին օրինագծի քննարկումը: Հարակից զեկույցով հանդես եկավ Արփինե Հովհաննիսյանը:
«Հարգելի խորհրդարան, ես ամբիոնին մոտեցա վերահաստատելու այն դիրքորոշումը, որ երեկ այս ամբիոնից առիթ եմ ունեցել հնչեցնելու և համոզմունք հայտնելու, որ այդ դիրքորոշումը այս դահլիճում գտնվող մեծամասնության կողմից համակրանքի է արժանանում»:
Արփինե Հովհաննիսյաը կոչ և հորդոր հնչեցրեց ամբիոնից, ասելով որ պետք չէ այս օրենքին վերագրել այնպիսի դեր, ինչպիսին այն չունի և չի կարող ունենալ: Պետք չէ վերագրել կարգավորիչ դեր: Այս օրենքը որևէ պարագայում չի կարող, չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ: Որևէ օրենք չի կարող մտնել մարդկանց ընտանիքներ:
«Ավելի քան վստահ եմ, որ այս դահլիճում գտնվող յուրաքանչյուրը, այն դրսևորումները, որի դեմ պետք է պայքարի այս օրինագիծը, տեսնելու դեպքում, ինքը առաջին պայքարողն է լինելու: Չեմ կիսում այն տեսակետները, որ այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխանության, հայրիշխանության պայքարը», – ասել է Արփինե Հովհաննիսյանը և ավելացրել՝ ինչ վերբերում է եզակի առանձնյակների հայհոյախառն մշակույթն ի ցույց դնողներին, դրանց պատասխանը այլ տիրույթում է:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...