19:10 03.12.2019
Սանմաքրման աշխատանքների ժամանակ Գյումրիի նախկին բանտի տարածքում քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են ստորգետնյա անցուղի: Այն սովորական գետնախո՞րշ է, թե՞ հին քաղաքի 1800-ականների ստորգետնյա շինություն՝ «քյարիզ»։ Կառույցը մասնագետների ուսումնասիրությանն է սպասում:
Բայց տարածքը միայն սրանով չէ, որ ուշադրության է արժանանում: Այստեղ է գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի ռազմագերիների գերեզմանոցը, որն արդեն դարձել է Գյումրի այցելող զբոսաշրջիկներին հետաքրքրող վայր:
Նախկինում, երբ Գյումրիի փողոցներն ունեին համարակալումներ, բանտ տանողը թիվ 13 փողոցն էր: Բանտի կառուցման պատմությունը հետաքրքիր է: Ավելի քան 200 տարի տարածքը ցարական Ռուսաստանի զինվորական կալանավայր է եղել, հետո դարձել է քաղաքային բանտ: 10 տարուց ավելի է, որ այն լուծարվել է, քրեակատարողական հիմնարկը տեղափոխվել է Արթիկ, իսկ տարածքն ու շինությունները հայտնվել են պահպանությունից դուրս: Հետևանքը թալանն է:
Տարածքում անհայտ շինություններ են հայտնաբերվում։ Դրանցից մեկն էլ այս ստորգետնյա կառույցն է։ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռոլան Գասպարյանին այն արտաքինից գետնախորշ հիշեցրեց, որը ներսից բավական ամուր պատեր ուներ: Թե ինչ նշանակության է եղել կառույցը, ընդամենը ենթադրություններ ուներ, բայց որպես երկրաֆիզիկոս գնահատեց կառուցման որակը: Նա նշեց, որ առաստաղի երեսապատումը բավականին որակով է կատարվել, հատկապես մանր քարով, իսկ Գյումրիում երեսապատումները հիմնականում խոշոր` ոչ սրբատաշ քարերով են արված:
Ամուր պատերով ու կամարով խորշը ոչ միայն մուտք ունի, այլև ելք: Մոտ 30 մետր ձգվող ստորգետնյա կառույցի ոլորաններով անցնելուց հետո հայտնվում ես մյուս ծայրին: Ներքին կառուցապատումը տեսքով նման է քաղաքի հին, հայտնի ստորգետնյա ջրատարների՝ «քյարիզների» կառուցվածքին, բայց մասնագետը չի կարծում, որ այն «քյարիզ» է: Շինության մուտքին կառուցման տարեթիվը նշված է՝ 1942 թվական, խորհրդանիշները թույլ են տալիս ենթադրելու, որ անցուղին այդ թվերին կառուցել են գերմանացի ռազմագերիները, որոնք, հավանաբար, պահվել են բանտում:
Ռազմագերիների գերեզմանատունն էլ հենց այս տարածքում է: Ռոլան Գասպարյանին ավելի շատ հետաքրքրում է տարածքի գիտական նշանակությունը: Դեռևս հին գրականության տվյալներից է հայտնի, որ Սլաբոտկա թաղամասով անցնում են «քյարիզներ»: Բայց բանտի տեղամասում «քյարիզների» վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ:
Գյումրիում դրանց տեղաբաշխվածության վերաբերյալ ուսումնասիրություններ տարվել են 1930-ականներից, բայց մինչ այժմ հին քաղաքի ստորգետնյա ենթակառուցվածքների հստակ ուղղությունները հայտնի չեն։ Սեյսմիկ պաշտպանության երկրատեղեկատվական համակարգերի բաժինը ստորգետնյա ենթակառուցվածքների քարտեզագրում է կատարում։ «Քյարիզների» մասին լիարժեք տեղեկությունների բացակայությունը քարտեզների վրա բաց տեղեր է թողել։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Հյուսիսային կենտրոնի երկրատեղեկատվական համակարգերի բաժնի պետ Ալյոշա Հարությունյանի խոսքերով` իրենք միայն «քյարիզների» մի քանի ուղղություն են նշում, մնացած մասով քարտեզը մնում է բաց` հետագայում լրացնելու համար:
Մասնագետների ձեռքի տակ ուսումնասիրված քիչ նյութ կա «քյարիզների» մասին. հայտնի է միայն, որ դրանցից գլխավորները 5-ն են, բայց ճյուղավորումներն են բազմաթիվ: Վերջին ուսումնասիրությունը 2010 թվականին է տարվել ու դարձյալ անավարտ է մնացել: «Քյարիզներում» փլուզումները շատ են, որոնք ինչպես բացվում են, այդպես էլ առանց վերականգնելու փակում են:
Ռոլան Գասպարյանի խոսքերով՝ կա «քյարիզների» խցանման դառը փորձ Հաղթանակի պողոտայում, երբ եկեղեցին կառուցվեց «քյարիզի» վրա, «քյարիզը» չկառուցապատվեց, հիմա թաղամասի տներում ստորգետնյա ջրերը բարձրացել են: Հաղթանակի պողոտայի նորակառույց Սուրբ Նահատակաց կաթոլիկ եկեղեցու պատին առաջացած այս ճաքն էլ, Ռոլան Գասպարյանի համոզմամբ` «քյարիզի» պատճառով է: Իսկ «քյարիզների» ճշգրիտ տեղանքները մնում են չբացահայտված, ինչը շարունակում է խնդիր մնալ նաև քաղաքի ենթակառուցվածքները քարտեզագրողների համար:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...