Մինչ Մեսսին ու երկրպագուները հերթական մրցանակից հետո ցնծության մեջ են, նրա վաղեմի մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն ստիպված է բավարարվել իտալական Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսով: Թուրինի «Յուվենթուս»-ի պորտուգալացի հարձակվողը, ինչպես հայտնի է, չի մասնակցել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը: Իտալական մամուլը տեղեկացրել է, որ նա այդ ժամանակ մասնակցել է Ա սերիայի մրցանակաբաշխությանը, որտեղ էլ ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
«Հպարտ եմ նման մրցանակ ստանալու համար: Շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիս ու նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին»,- ասել է Ռոնալդուն: