France Football-ը սահմանել է նաև մրցանակ տարվա լավագույն ֆուտբոլիստուհու համար: Այս տարի մրցանակին արժանացել է ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Մեգան Ռափինոն: Քվեարկության արդյունքում երկրորդ տեղում է Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուսի Բրոնզը, իսկ եռյակը եզրափակել է Միացյալ Նահանգների հավաքականի ևս մեկ հարձակվող՝ Ուես Մորգանը: Հիշեցնենք, որ այս տարի ԱՄՆ-ի կանանց հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն:
34-ամյա Մեգան Ռափինոն աշխարհի կրկնակի և օլիմպիական չեմպիոն է: Նա ակնհայտ հակակրանք է տածում Թրամփի նկատմամբ, միևնույն ժամանակ երբեք չի թաքցնում իր նույնասեռական լինելը: Ռափինոն, սակայն, շատ բարձր վարկանիշ ունի ԱՄՆ-ում, նրա անունով նույնիսկ կանանց շարժում է ձևավորվել նահանգներում: