Ե՞րբ են 12-րդ դասարանցիները հանձնելու պետական ավարտական քննությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+24.09 oC

Ե՞րբ են 12-րդ դասարանցիները հանձնելու պետական ավարտական քննությունները

19:30 04.12.2019

Պետական ավարտական քննությունները կամ-կամ տարբերակով՝ աշակերտի ընտրությամբ մասնակցելու փորձը ավագ օղակի աշակերտության համար կիրառվում է արդեն երկու տարի: Առաջին կիսամյակի ավարտին ու նախամանորյա տրամադրությամբ քննական շաբաթը այն աշակերտների համար է, որոնք տվյալ առարկաներից միասնական  քննություններ չեն հանձնելու:

Դեկտեմբերին հանձնելով՝ աշակերտին, ըստ էության, հաջորդ կիսամյակում նույն առարկան ուսումնասիրելու դեպքում ազատ գրաֆիկի հնարավորություն է տրվում:

Հայտերից պարզ է դառնում, որ դեկտեմբերյան քննական շաբաթն ընտրողները հիմնականում բուհ ընդունվելու համար պարապողներն են: Այսպես, օրինակ` Հայոց լեզու, Մաթեմատիկա, Հայոց պատմություն և օտար լեզուներից ընդամենը ավարտական հանձնողները 2-րդ կիսամյակում այս առարկաներին կնայեն, այսպես ասած, թռուցիկ:

Ընդամենը ավարտական վկայականի համար 20 օրից անցկացվող քննություններին 12-րդ դասարանցիները պատրաստվում են ոչ միայն դասաժամերի ընթացքում, այլև լրացուցիչ պարապմունքներ են դրված դպրոցում:

Քննությունը պետական ավարտականում ևս թեսթային առաջադրանքներով է, որոնց հարցաշարերին ծանոթացել են, ուսումնասիրել են ուսուցիչները: Փոփոխություններ դրանցում, ըստ մանկավարժների դիտարկումների, գրեթե չկան:

Շիրակի մարզի դպրոցներում 1837 12-րդ դասարանցի է սովորում, նրանց շատ փոքր տոկոսը կնախընտրի մասնակցել դեկտեմբերի քննաշրջանին: Այս ենթադրությունն ունի մարզպետարանի կրթության վարչությունը` հաշվի առնելով նախորդ տարվա տվյալները և այն համոզմունքը, որ բուհեր դիմողների թիվը Շիրակի մարզում միշտ մեծ է  եղել:

Դեկտեմբերի 24-28-ն անցկացվող ավարտական քննությունների մասնակիցների տվյալները կամփոփվեն վաղը: Դեկտեմբերի 5-ը հայտագրումների վերջին օրն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 17.06.2025

SHANTNEWS

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

14:52 17.06.2025

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերը» գլխավորելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, տեղեկացրել է, որ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է իր մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի մարզական կարիերայի վերջին ակումբն «Ինտերն» է, իտալական գրանդում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում: 2023 թվականին Կոլարովը նշանակվել էր […] ...

2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

14:41 17.06.2025

2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում մայիսին կազմել է 11․4 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ 2025 թվականի մայիսը յոթերորդ տաքն էր 1935-2025 թթ․ դիտարկումների շարքում։ Տեղումների ամսական քանակը՝ 74․1 մմ, նորմայից փոքր-ինչ ցածր էր՝ կազմելով նորմայի 93 %-ը։ Մայիսի 31-ին […] ...

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայություն

14:30 17.06.2025

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Արարատի մարզային վարչության ծառայողների հետ: Հունիսի 13-ին՝ ժամը 12:45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը: Անցած տարվա հոկտեմբերից Արտաշատի բաժնի կողմից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

14:22 17.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...

Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. Ռուբինյան

14:17 17.06.2025

Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. Ռուբինյան

Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները սպառնալիք են ողջ տարածաշրջանի կայունության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև լարվածությանը։ «Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը, և դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես չեմ խոսելու այդ սցենարներից, […] ...

BACK_TO_TOP