17:35 07.12.2017
18:37. Գիշերվան ընդառաջ՝ ցուցարարները բարիկադներ են սարքում Երուսաղեմում։
18:21. Ձերբակալություն հերթական բախումից հետո։
18:04. Երուսաղեմի հյուսիսում ցուցարարները «հրե պատնեշներ» են դրել ճանապարհներին
17:59. Բողոք Ռամալլահում։
17:55. Լարված իրավիճակ Երուսաղեմի տարբեր հատվածներում։
#LIVE :Confrontations between the Palestinians and the occupation army #HandsOffJerusalem https://t.co/vgHg9dMVVf
— Shehab News (@ShehabAgencyEn) December 7, 2017
17:41. Անհանգիստ իրավիճակ Երուսաղեմի կենտրոնում։
16:51
Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր մասերում և Գազայի հատվածում պաղեստինցիների և Իսրայելի ուժերի միջև բախումները շարունակվում են: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը:
Պաղեստինյան տարածքներում տեղի հիմնական քաղաքական շարժումները համընդհանուր ցույցեր են կազմակերպել: Իսրայելական հսկիչ անցակետերի մոտ արգելապատնեշներ են տեղադրվել: Որոշ լրատվամիջոցների տեղեկություներով՝ Հեբրոն քաղաքի թաղամասերից մեկում ևս պաղեստինցի երիտասարդների և իսրայելական բանակի միջև բախումներ են տեղի ունեցել:
Ավելի վաղ պաղեստինյան իսլամիստական «Համաս» շարժման ղեկավար Իսմայիլ Հանիյան հայտարարել էր, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը համազոր էր պաղեստինցիներին պատերազմն հայտարարելուն: «Համասի» ղեկավարը նոր «ինթիֆադայի» (պաղեստինցիների ժողովրդական ապստամբություն) կոչ էր արել: Հանիյայի խոսքով՝ ԱՄՆ նախագահի քայլը վերջ է դրել իսրայելապաղեստինյան խաղաղության գործընթացին:
Նրա ելույթից ժամեր անց պաղեստինցի ցուցարարները դուրս էին եկել Արևմտյան ափի քաղաքներ՝ Ռամալլա, Հեբրոն և Նաբլուս, ինչպես նաև Գազա՝ արտահայտելու իրենց վրդովմունքը ԱՄՆ հայտարարության կապակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր՝ որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել էր ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Իսրայել տեղափոխելու մտադրության մասին: ԱՄՆ այս քայլը մեծ վրդովմունք է առաջացրել հատկապես մահմեդական աշխարհում:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...