16:11 08.12.2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ։
Ըստ այդմ՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 5258-ը կամ՝ 26.56 տոկոսը:
Համայնքներում քվեարկության ընթացիկ տվյալները հետևյալն են․
Նորաշեն համայնքում 2760 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 777-ը կամ 28.15 տոկոսը:
Տափերական համայնքում 3072 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 929-ը կամ 30․24 տոկոսը:
Ալաշկերտ համայնում 1470 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 304-ը կամ 20.68 տոկոսը:
Ծիածան համայնքում 921քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 29-ը կամ 3․15 տոկոսը:
Ֆերիկ համայնքում 347 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 81-ը կամ 23.34 տոկոսը:
Նորապատ համայնքում 1820 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանըը մասնակցել են 143–ը կամ 7.86 տոկոսը:
Ավան համայնքում 678 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 285-ը կամ 42.04 տոկոսը:
Զարինջա համայնքում 479 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 113-ը կամ 23.59 տոկոսը:
Թլիկ համայնքում 127 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 10 -ը կամ 7.87 տոկոսը:
Կոշ համայնքում 2322 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 856 -ը կամ 36.86 տոկոսը:
Հակո համայնքում 149 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 13-ը կամ 8.72 տոկոսը:
Դդմաշեն համայնքում 1912 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 309 -ը կամ 16.16 տոկոսը:
Զովաբեր համայնքում 1181 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 538 -ը կամ 45.55 տոկոսը:
Անտառամուտ համայնքում 247 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 81 -ը կամ 32.79 տոկոսը:
Ողջաբերդ համայնքում 747 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 350-ը կամ 46.85 տոկոսը:
Անուշավան համայնքում 1564 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 440-ը կամ 28.13 տոկոսը:
Ինչպես SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ:
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...