Երրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին փոխհատուցելու նախագիծը մերժվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Երրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին փոխհատուցելու նախագիծը մերժվեց

11:17 09.12.2019

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ խմբակցությունները հանդես եկան վարման կարգով:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց.

«Չափազանց նուրբ թեմա է քննարկվել ԱԺ-ում, և առհասարակ ոլորտի հետ կապված՝ ՊՆ-ն ունի հստակ մշակված ռազմավարություն: Քանի որ նախագծի հեղինակը չի դիտարկել հրապարակային առաջարկները, որոնք ներկայացվել են կառավարության կողմից, մենք առաջարկում ենք դեմ քվեարկել, և այս նուրբ նախագծերի հետ կապված՝ առաջարկում ենք սինխրոնիզացված աշխատանք, մենք դեմ ենք քվեարկում և առաջարկում, որ հեղինակը նման նախագծերի շուրջ սերտորեն համագործակցի կառավարության հետ»:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարեց.

«Նախագիծը երկար քննարկվել է մեր հանձնաժողովում, կառավարությունը հնարավորություն ունեցավ ներկայացնել իր առաջարկությունները, բայց նույնիսկ «Իմ քայլի» պատգամավորներին չբավարարեցին նրանց փաստարկները, որովհետև մոտավորապես ասվում էր՝ ձեր փաստարկները կարող են վտանգել ֆոնդը, ասում էին՝ ինչո՞ւ, ասում էին՝ կարող է վտանգել: Այսինքն՝ որևէ կերպ կառավարության որդեգրած քաղաքականությունը նախագծով չի վտանգվում, ռիսկի տակ չի դրվում անխափան գործելու հնարավորությունը»:

Հիշեցնենք, խոսքը վերաբերում էր այն նախագծին, որով առաջարկվում էր 1000 դրամների հիմնադրամից փոխհատուցում տալ նաև զինծառայության ժամանակ երրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

38 կողմ, 49 դեմ, 8 ձեռնպահ ձայներով նախագիծը մերժվեց:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ը

19:21 15.06.2025

IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ը

Իրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...

Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվը

19:00 15.06.2025

Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվը

Իսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

18:35 15.06.2025

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

18:22 15.06.2025

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

18:15 15.06.2025

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

18:06 15.06.2025

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

Իրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP