Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում դեկտեմբերի 7-ին տեղադրված ծաղկեպսակն է ձերբակալման պատճառ դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.79 oC

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում դեկտեմբերի 7-ին տեղադրված ծաղկեպսակն է ձերբակալման պատճառ դարձել

16:14 10.12.2019

Դեկտեմբերի 7-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում տեղադրված ծաղկեպսակը վիճաբանության, հարցեր պարզելու թեմա է դարձել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուքի» իր էջում քննադատել էր Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղկեպսակ ուղարկելը, որին հաջորդել էր, ըստ պատգամավորի գրառման, Քոչարյանի կողմնակիցների դժգոհությանը, և ինչպես հայտնել էր Կարեն Սարուխանյանը, այդ պատճառով իր ընկերոջը Անի թաղամասում ծեծել էին ու սպառնալիքներ հնչեցրել պատգամավորի հասցեին: Այս մասին պատգամավորը ոստիկանություն հաղորդում էր տվել և հայտնել կռվի մասնակցի անունը:

Հաղորդման հիման վրա Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ձերբակալվել է Գարիկ Ուզունյանը՝ «Շեկո» մականունով: Այսօր Գարիկ Ուզունյանի ընկերը` Կարապետ Պողոսյանը, ասուլիս է հրավիրել ու ներկայացրել ճիշտ հակառակը` նշելով, որ իր ընկերը` Գարիկ Ուզունյանը, միջադեպի հետ կապ չունի, իսկ վեճը կենցաղային հողի վրա է եղել:

Ձերբակալությունը, ինչպես պնդում էր Կարապետ Պողոսյանը, անհիմն է, քանի վիճաբանող կողմերից բողոք ներկայացնող չի եղել:

«Միջադեպը, որը տեղի է ունեցել, կենցաղային մակարդակի է, էստեղ շատ արագ գործ են թխել ու փորձել են դա որակել խուլիգանություն, էն դեպքում, որ որևէ խուլիգանության բան չկա։ Իրենք ում համար, որ ասում են, թե Կարեն Սարուխանյանի ընկերն է, էդ մարդը Գարիկի շատ հին ծանոթն է, շատ լավ հարաբերություների մեջ է եղել, շատ հարցերում Գարիկը նրան օգնել է, ուղղակի իրար չեն հասկացել ու վերջ։

Մենք կապ չունենք Ռոբերտ Քոչարյանի անունից դրված ծաղկեպսակի հետ, նախկին նախագահն ունի գրասենյակ, որտեղ արարողակարգ են սահմանում ու իրենք են որոշում` ինչ անել, որևէ մեկն իրավունք չունի նախկին նախագահի անունից պսակ դնել։ Նախ` ասեմ, որ նախկին նախագահն արդեն 11 տարի է, ծաղկեպսակ է դնում, ինչ վերաբերում է Կարեն Սարուխանյանին սպառնալուն, ասեմ` նման բան չկա, մենք իրեն ո´չ տեսնելու ենք, ո´չ էլ իր հետ խոսելու բան ունենք»,- ասել է Կարապետ Պողոսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP