Հրապարակվել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» հավակնորդների ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Հրապարակվել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» հավակնորդների ցանկը

15:04 12.12.2019

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկը:

  1. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
  2. Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  3. Կարեն Ասլանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  4. Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն)- Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն
  5. Արսեն Բաղրյան (ուշու) – Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  6. Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  7. Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  8. Սամվել Գասպարյան (ծանրամարտ)- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  9. Դավիթ Գրիգորյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  10. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն) – Եվրոպական խաղերի չեմպիոն
  11. Վահագն Դավթյան (սպորտային մարմնամարզություն) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  12. Տիգրան Կիրակոսյան (սամբո)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
  13. Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ) – Եվրոպայի չեմպիոն
  14. Արթուր Հովհաննիսիյան (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն
  15. Դավիթ Հովհաննիսյան (ծանրամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  16. Մաքսիմ Մանուկյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  17. Արսեն Ղազարյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
  18. Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
  19. Գոռ Մինասյան (ծանրամարտ) – Աշխարհի փոխչեմպիոն
  20. Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
  21. Գրիգոր Մխիթարյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  22. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ) – Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ, մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Անգլիական «Արսենալի» կազմում դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի մեկնել Բաքու՝ հսկայական ճանաչություն է ապահովել Հայաստանի համար և նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:
  23. Կարապետ Չալյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
  24. Վահագն Չալյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  25. Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP