12:55 14.12.2019
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում կիբերհարձակման պատճառով սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է քաղաքապետ Լատոյա Կանտրելը:
A declaration of a state of emergency has been filed with the Civil District Court in connection with today’s cyber security event. pic.twitter.com/UtpGtu2aNm
— Mayor LaToya Cantrell (@mayorcantrell) December 13, 2019
Նա նշել է, որ երեկոյան քաղաքային ցանցում գրանցվել է «կասկածելի ակտիվություն»: Մասնագետները պարզել են, որ միջադեպը վտանգ է ներկայացնում քաղաքի անվտանգության համար:
Beginning at 5am today, suspicious activity was detected on the City’s network. As technicians investigated, activity indicating a cybersecurity incident was detected around 11am and as a precaution, the City’s IT department began powering down servers and City computers.
— NOLA Ready (@nolaready) December 13, 2019
Քաղաքապետը նաև հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով քաղաքի ՏՏ ոլորտի մասնագետները անջատել են սերվերները: Քաղաքի իշխանությունները օգնության համար դիմել են նահանգային ոստիկանությանը, Ազգային գվարդիային, Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետներին և գաղտնի ծառայություններին:
The incident is under investigation and the @CityOfNOLA is working with its state and federal law enforcement partners to investigate this incident, including the @LAStatePolice, @LANationalGuard, @FBINewOrleans & @SecretService.
— NOLA Ready (@nolaready) December 13, 2019
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...