16:39 29.07.2025
Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […]
16:33 29.07.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը:
16:22 29.07.2025
Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […]
16:16 29.07.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […]
16:10 29.07.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Տ-3-18, Ակնալիճ (Տ-3-6)-Զարթոնք-Արևիկ (Տ-3-50) ճանապարհի ՊԿ30+94-ում (Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը։ 12 մետրանոց թռիչք ունեցող կամուրջը գտնվում էր անմխիթար վիճակում։ Ամբողջովին քայքայված էին կամրջի երթևեկելի մասը, թռիչքային կառուցվածքի կոնստրուկտիվ էլեմենտները։ Տվյալ կամուրջը կոնստրուկտիվ էլեմենտների նորոգմամբ հնարավոր չէր վերականգնել։ Այդ իսկ պատճառով հիմնանորոգման լուծումները փոխվել են։ […]
16:05 29.07.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ խմելու ջրի ջրընդունիչ ավազանների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:00 29.07.2025
ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով: Էլեկտրոնային հարթակի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը մանրամասն ներկայացված է դիմորդի համար նախատեսված ուղեցույցում: Ըստ այդմ՝ նախևառաջ պետք է գրանցվել համակարգում. գրանցման ակտիվացումից հետո հնարավորություն կտրվի կատարել հետագա հաջորդական քայլերը. Մուտք գործել fs.emis.am կայք, սեղմել «Մուտք» կոճակը: […]
15:47 29.07.2025
Ուրանի հարստացման և Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրները միայն պատրվակ են Իրանին դիմակայելու համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Այն, ինչ Արևմուտքը անվանում է «միջուկային», «հարստացում» և այլն, «մարդու իրավունքներ» և այլն, պատրվակ է, հիմք Իրանի հավատքի և գիտության դեմ պայքարելու համար», – ասել է Խամենեիn։
15:35 29.07.2025
«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանին հրաժարվել է կարիերան «Բետիսում» շարունակելուց։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Շաբաթներ առաջ անդալուզյան ակումբը համաձայնեցրել է Ասլանիի տրանսֆերը, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխությունից։ Ալբանացին մտադիր է կարիերան շարունակել Իտալիայի Ա Սերիայում և այլ առաջնություն տեղափոխվելու տարբերակներ չի դիտարկում։ «Ինտերի» ղեկավարներն Ասլանիին հայտնել են, որ հույսեր չեն կապում […]
15:23 29.07.2025
Դատախազը 2025 թվականի հուլիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով թիվ 147 մանկապարտեզն օտարած՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ա.Ք.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված վարույթով պարզվել է, որ Ա.Ք.-ն, ի պաշտոնե ունենալով համայնքի գույքը տնօրինելու լիազորություն, հանդիսանալով Երևան քաղաքի Դրոյի 21Ա շենքի 1-ին հարկի 141 […]
15:10 29.07.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բժշկական կենտրոնների Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարների հետ: Քննարկման օրակարգում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Վերակենդանացման և ինտենսիվ թերապիա բաժանմունք ընդունվող պացիենտների պահանջվող վիճակների, բժշկական ցուցումների, վերանայվող չափորոշիչների հարցն էր: Նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության հստակ […]
14:57 29.07.2025
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում։ 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կազինցբարցիկան» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է «Պուշկաշ Ակադեմիային»։ 32-ամյա պաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում էլ 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Հարոյանը վերջերս էր հեռացել «Փյունիկից» ու տեղափոխվել «Կազինցբարցիկա»։
14:31 29.07.2025
Հնդկաստանի Բիհար նահանգում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով բժիշկներին։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Չամպարանում անցյալ շաբաթվա վերջին, երբ Գովինդա անունով մի փոքրիկ խաղում էր իր տանը: Տեղացիների խոսքով՝ կոբրան մոտեցել է երեխային, ինչը, հնարավոր է, գրավել է երեխայի ուշադրությունը: […]
14:20 29.07.2025
«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։
14:00 29.07.2025
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […]
13:47 29.07.2025
«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […]
13:35 29.07.2025
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։
13:24 29.07.2025
Բրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն […]
13:11 29.07.2025
Երևանում հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ին, օգոստոսի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […]
13:00 29.07.2025
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ 2016-22 թվականներին պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գույքային վնասի վերաբերյալ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնի» փորձագետ-գնահատողը, իր պաշտոնավարման տարիներին` 2016-22 թվականներին, շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, ծառայողական լիազորություններն օգտագործել է պետական շահերին հակառակ և […]
12:47 29.07.2025
Հուլիսի 30-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Օդեսայի, Ներքին Չարբախի 3-րդ, Խարբերդի 13-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
12:35 29.07.2025
Հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
12:22 29.07.2025
Հուլիսի 29-ին չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները:
12:10 29.07.2025
Կանադայի իշխանությունները հույս ունեն մինչև օգոստոսի 1-ը նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին հաղորդում է CTV-ն ՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանին: Նրա խոսքով՝ Օտտավան մտադիր է Վաշինգտոնի հետ գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը։ Այժմ, նշել է հեռուստաալիքը, բանակցությունները […]
11:55 29.07.2025
Աբու Դաբիում անցկացված UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ` ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերը և նիդերլանդցի Ռենյե դե Ռիդերը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դե Ռիդերը: Նրա համար սա 21-րդ հաղթանակն էր օկտագոնում։ Նիդերլանդցին նաև ունի երկու պարտություն: Ուիթաքերը 27 հաղթանակ և 9 պարտություն ունի: