Բոլոր լուրերը – Page 3 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենսդրության լավարկումը՝ ՆԳՆ-ում ընթացող համապարփակ բարեփոխումների առանցքային բաղադրիչներից․ հանրային քննարկում

16:00 30.07.2025

Օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայումն ու կատարելագործումը ՆԳ նախարարության ոստիկանությունում իրականացվող համապարփակ բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված առանցքային բաղադրիչներից է։ Այն ենթադրում է վերանայել օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտը և մշակել լիովին նոր օրենսդրական փաթեթ։ Այդ նպատակով ՆԳ նախարարությունն ու Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը համատեղ իրականացրել են փորձագիտական գնահատում՝ նախանշելով օրենսդրության լավարկմանը վերաբերող ուղիները։ Նախաձեռնության շրջանակներում հուլիսի 24-ին տեղի է […]

̰
Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանում

15:50 30.07.2025

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են երկրի հինգ նահանգների ափամերձ շրջանների բնակիչների տարհանման մասին՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի հայտարարման կապակցությամբ, հաղորդում է Antara գործակալությունը ՝ հղում անելով Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը։ Գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Սուլավեսի, Գորոնտալո, Հյուսիսային Մալուկու, Պապուա և Արևմտյան Պապուա նահանգների ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց […]

̰
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ

15:37 30.07.2025

«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է դարպասապահ Սվեն Ուլրայխի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ուլրայխը «Բավարիայի» կազմում է 2015 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա 2 խաղում բաց է թողել նույնքան գոլ։

̰
Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

15:25 30.07.2025

Հուլիսի 26-ին Գլաձոր գյուղի մի բնակիչ Քրեական ոստիկանության մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ վերջին ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չի եղել, պատուհանի ապակին հանել են, մուտք են գործել տուն, խառնել իրերը, վնասել երկու հեռուստացույց, ռադիոընդունիչ և լվացքի մեքենա, հավաքած տարատեսակ իրերը լցրել պոլիէթիլային տոպրակների և պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել։ Ձեռնարկված […]

̰
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

15:12 30.07.2025

Հուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […]

̰
SHANTNEWS

15:00 30.07.2025

̰
Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես.  Փոլ Ֆելդեր

14:58 30.07.2025

UFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […]

̰
Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

14:47 30.07.2025

Հուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

14:35 30.07.2025

Կարմիր խաչը և Կարմիր մահիկը բարձր պատրաստվածության վիճակում են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հայտարարության մեջ։ Կամչատկայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Հայտարարվել […]

̰
«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

14:24 30.07.2025

Կատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […]

̰
Դատարանը վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեղավոր ճանաչեց Արամ Նավասարդյանին

14:12 30.07.2025

Դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի վարորդին՝ Արամ Նավասարդյանին՝ 2022 թվականին Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը վերդիկտը (մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի որոշումը) հրապարակեց հուլիսի 30-ին: Դատարանը որոշեց Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության […]

̰
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:11 30.07.2025

Հուլիսի 31-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Մանանդյան, Ղարիբջանյան, Հ. Հովհաննիսյան, Նորագավիթի 1-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցների և Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

̰
Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է աշխարհում ոչ մեկի մոտ չհանդիպող արյան խումբ

14:00 30.07.2025

Հնդկաստանի հարավում գտնվող Կարնատակա նահանգի բժիշկները իրենց հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակածին, որը նախկինում աշխարհում որևէ այլ մեկի մոտ չէր հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է The New Indian Express-ը։ Հրատարակության համաձայն՝ հայտնաբերումը կատարվել է Քոլար շրջանի 38-ամյա բնակչի սրտի վիրահատության նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Նրա արյան խումբը՝ O Rh+-ը, ամենատարածվածն է, սակայն […]

̰
15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել Պաղեստինը

13:48 30.07.2025

Նյու Յորքում Մերձավոր Արևելքի կարգավորմանը նվիրված համաժողովից հետո արևմտյան 15 երկրների արտգործնախարարները կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը, հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք՝ Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներս, արդեն ճանաչել կամ արտահայտել ենք մեր երկրների պատրաստակամությունը կամ […]

̰
ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

13:35 30.07.2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […]

̰
470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

13:22 30.07.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […]

̰
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

13:11 30.07.2025

Կատալոնական «Բարսելոնայում» նորամուտը գոլով նշած Շվեդիայի Մ21 հավաքականի հարձակվող Ռունի Բարդագժին Instagram-ում հատել է 1 միլիոն հետևորդի շեմը: 19-ամյա ֆուտբոլիստը ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղում փոխարինման դուրս գալուց հետո հաշիվը 2-1 է դարձրել, «Բարսելոնան» հաղթել է 3-1 հաշվով: Բարդագժին դանիական «Կոպենհագենից» է տեղափոխվել «Բարսելոնա»:

̰
Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

13:00 30.07.2025

Երևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում […]

̰
Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառով

12:49 30.07.2025

ԱՄՆ Հավայան նահանգի իշխանությունները կոչ են արել բնակիչներին տարհանվել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) կայքը հայտնել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հավայան կղզիների ափերին։ «Պաշտոնյաները կոչ են արել բնակիչներին լքել լողափերը և տարհանվել ավելի բարձր […]

̰
Առցանց դասընթաց՝ ֆրանսերենի ուսուցիչների համար

12:36 30.07.2025

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Ժնևի համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ներածություն ֆրանկոֆոն տեսանկյունից» խորագրով դասընթացը (MOOC): Դասընթացն առցանց է և անվճար բոլոր մասնակիցների համար. այն նպատակ ունի աջակցել ֆրանսերենի ուսուցիչներին ամբողջ աշխարհում: Դասընթացն առաջարկում է համապարփակ, ներառական ուսուցում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (FLE/S) վերաբերյալ գիտելիքների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ խրախուսելով քննադատական մտածողությունը: Ծրագրի […]

̰
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից վրեժ լուծելու համար»

12:23 30.07.2025

«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին Ա Սերիայի յութուբյան ալիքի եթերում շնորհակալություն է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզչին՝  Էնցո Մարեսկային: «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, քանի որ նա ինչ-որ չափով վրեժ լուծեց Չեմպիոնների լիգայում «Ինտերի» կրած պարտության համար»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին», իսկ իտալացի Էնցո […]

̰
Կալիֆոռնիայում և Օրեգոնում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

12:10 30.07.2025

Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացում, հայտնում է ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA): Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ «Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել հետևյալ տարածքներում՝ Կալիֆոռնիա, […]

̰
SHANTNEWS

12:00 30.07.2025

̰
Չինաստանը զգուշացնում է ափամերձ շրջաններին ցունամիի վտանգի մասին

11:57 30.07.2025

Չինաստանի բնական պաշարների նախարարության ցունամիի նախազգուշացման կենտրոնը «դեղին» նախազգուշացում է հրապարակել՝ հայտարարելով Կամչատկայի ափերի մոտ հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի սպառնալիքի մասին Չինաստանի արևելյան շրջաններում և Թայվան կղզում։ Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Չինաստանն ունի չորս մակարդակի եղանակային նախազգուշացման […]

̰
Դատախազի միջնորդագրի հիման վրա Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիայի» տարածքում օտարված հողամասի նկատմամբ

11:52 30.07.2025

Կոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Կոտայքի […]

̰
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ

11:40 30.07.2025

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում, հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընթացքին, մտքեր փոխանակել հնարավոր համատեղ ծրագրերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրվել է պաղեստինցի դիվանագետների մասնակցությունը Հայաստանի […]

̰
Սիսիան համայնքին պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

11:27 30.07.2025

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցանքը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Հողային օրենսգրքով սահմանված արգելքը, 2021 թվականի սեպտեմբերին ավագանու հաստատմանն է ներկայացրել, և համաձայնություն ստանալով` համայնքի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման շուրջ 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի […]

̰
Կամչատկայում 1952 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել

11:18 30.07.2025

Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել մինչև 8.8 մագնիտուդ երկրաշարժ։ Զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Գիտնականները զգուշացնում են, որ մինչև 7.5 մագնիտուդ հետցնցումները կարող են շարունակվել ևս մեկ ամիս։ «Գլխավոր» երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:24-ին, որի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 150 կմ արևելք՝ 32 կմ խորության վրա: Սկզբնապես մագնիտուդը […]

̰
Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը

11:15 30.07.2025

Իսպանիայի Լա լիգայի ղեկավարությունը նախատեսում է 2025/26 մրցաշրջանում ներդնել նոր կանոն։ COPE-ի տեղեկություններով` գլխավոր մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը: Մարզիչները կարող են յուրաքանչյուր խաղում երկու անգամ մրցավարից պահանջել, որ դիտեն տեսակրկնապատկերը: Եթե մրցավարը տվյալ դրվագը դիտելուց հետո փոխի որոշումը, ապա այդ դրվագի համար դիմած գլխավոր մարզչի` երկու պահանջի հնարավորությունը կպահպանվի:

̰
Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Գետամեջ գյուղում

11:02 30.07.2025

Հուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։ Կտրվի […]

̰
BACK_TO_TOP