18:01 18.12.2019
«Ռիո-2016» Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է ավարտին մոտեցող տարին՝ խոսելով նվաճումների, ԱԱ-ում ստացած վնասվածքի և Հայաստանում UNICEF-ի դեսպան դառնալու մասին։
– Արթուր, ինչպիսի՞ն էր ավարտվող տարին քեզ համար։
-Տարին լավ սկսվեց ինձ համար, նախ Ղազախստանում մասնակցեցի լավ կազմ հավաքած մրցաշարի և դարձա հաղթող, իսկ հետո հանդես եկա Եվրոպական խաղերում։ Լավ մարզավիճակում էի, ինչը թույլ տվեց դառնալ չեմպիոն: Այնուհետև լավ մարզավիճակում մասնակցեցի Աշխարհի առաջնությանը, որտեղ հիմնական նպատակը վարկանիշ ձեռք բերելն էր: Սկզբում գոտեմարտերը լավ էին ընթանում, բայց երրորդ գոտեմարտում ստացա կողոսկրի վնասվածք և հետագայում այդպես գոտեմարտեցի մինչև եզրափակիչ, որին չկարողացա մասնակցել։ Եթե վնասվածքս չխանգարեր, կարող էին 4-րդ ոսկե մեդալը նվաճել Աշխարհի առաջնությունում։
-Այնուամենայնիվ, մինչև վերջին պահը ցանկանում էիր գոտեմարտել։
-Այո, մինչև վերջին վայրկյանը ուզում էի ու պատրաստ էի գոտեմարտել, բայց թույլ չտվեցին, քանի որ կոտրված կողոսկրը կարող էր վնասել այլ օրգանների, ու լինեին ավելի լուրջ հետևանքներ։
-Այս պահին ինչպե՞ս ես զգում քեզ։
-Հիմա ինձ լավ եմ զգում, այս հավաքից սկսել եմ գորգային աշխատանքները, մինչև այս միայն ֆիզիկական մարզումներ էի անցկացնում։ Պատրաստվում եմ հունվարին կայանալիք միջազգային մրցաշարին:
-Փետրվարին կանցկացվի Եվրոպայի առաջնությունը։ Կտեսնե՞նք քեզ ԵԱ-ում:
-Ցանկություն ունեմ մասնակցել, բայց ավելի պարզ կլինի հունվարին կայանալիք միջազգային մրցաշարից հետո: Եթե այնտեղ հին վնասվածքները չխանգարեն, ուրեմն կմասնակցեմ։
-Այս տարի դարձար UNICEF-ի բարի կամքի դեսպան։ Ինչպե՞ս ստացվեց դա:
-Ստացա առաջարկ և միանգամից ընդունեցի: Ինձ համար մեծ պատիվ է լինել այդ կազմակերպության բարի կամքի դեսպանը։
-Կհասցնե՞ս մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը վերադառնալ լավագույն մարզավիճակիդ։
-Իմ հիմնական նպատակը 2-րդ օլիմպիական ոսկին է, բայց մինչև այդ կարևոր է, որ վնասվածք չստանամ և համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի։
-Շատերը կարծում են, որ հիմնական մրցակիցներիցդ մեկը՝ Մուսա Եվլոևը, այս պահին շատ ավելի լավ մարզավիճակում է։
-Այո´, նա լավ ըմբիշ է, լավ մարզավիճակում է, բայց ես էլ վատ չեմ զգում ինձ, իսկ ԱԱ-ի ժամանակ տեսանք, թե ում հաղթեցի եզրափակիչի ճանապարհին, իսկ նա՝ ում։ Հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում կհանդիպեմ նրան, և շատ հարցեր կստանան պատասխաններ։
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...