14:59 25.05.2018
Դավիթաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով Հյուսիս-հարավ մայրուղու Տրանշ 2 նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման հետևանքով առաջացած անհարմարությունների դեմ:
Տեղի բնակիչները փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով, որ շինաշխատանքները շարունակվեն, քանի որ այդ տարածքով անցնող տրանսպորտային միջոցների համար նախագծով նախատեսված չէ ճանապարհ, ինչի հետևանքով բնակիչները ստիպված են երկար ճանապարհ հաղթահարել քաղաքային տրանսպորտից օգտվելու համար, իսկ նախատեսված շրջանցիկ ճանապարհը բնակիչներին չի բավարարում և նաև անվտանգ չէ: Պահանջ էր դրված նաև վերականգնել տարածքով անցնող տրանսպորտային միջոցների աշխատանքը և Հալաբյան փողոց տանող ճանապարհային կապը:
Խնդիրը մայիսի 14-ին ներկայացվել է քաղաքապետարան և պատասխանի համար սահմանված է 30-օրյա ժամկետ, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ այդ ժամանակահատվածում աշխատանքները կավարտվեն, իսկ իրենց խնդիրը լուծում չի ստանա:
Դրանից բացի՝ ճանապարհին հարող տարածքի բնակիչներն էլ դժգոհում էին իրենց տան պատերին առաջացած ճաքերից ու շինաշխատանքների աղմուկից:
«Մեր տունը ի սկզբանե պետք է օտարվեր, հետո որոշումը փոխեցին և չօտարվեց: Հիմա սաղ պատերը ճաքել են, տեխնիկայի աշխատանքից ուժեղ վիբրացիայա լինում, ոնց որ 8 բալանոց երկրաշարժ լինի: Էլ չեմ ասում, որ տան հիմքն է թուլանում: Ասում են՝ աշխատանքներից հետո առաջացած խնդիրները կլուծվեն, բայց տան հիմքն է թուլացել, դա ո՞նց է արվելու»,- դժգոհում է 2-րդ փողոցի բնակիչը:
Քաղաքապետի խորհրդական Վահե Չիլինգարյանը, նաև քիչ ուշ ժամանած քաղաքապետարանի ԾԻԳ-ի ներկայացուցիչ Վարդան Կարապետյանը առաջարկեցին խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ քննարկել: Ավելի ուշ ժամանեց ՏԿԶ նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանը, որը ևս քննարկումների ճանապարհը ցույց տվեց:
Բնակիչները, սակայն, հաստատակամ էին: Չէին բացում ճանապարհը և ցանկանում էին հստակ պատասխան: Բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ 3-5 օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանություն ուղարկված գրության պատասխանը կլինի, և բնակիչների բարձրացրած խնդիրները կստանան լուծումներ:
19:25 16.06.2025
55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ19:16 16.06.2025
Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան ԱրտաշատումՏարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:08 16.06.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...
18:50 16.06.2025
Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձինSportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...
18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...