11:30 21.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 25-ամյակի միջոցառման ժամանակ նշեց՝ այս կրթօջախը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի, փառահեղ հաղթանակի վրա:
«Այս շինությունը պիտի որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար ամրանա, կառուցվի, ամուր կանգնի հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պաշտպանության դիրքերում: Ռազմական համալսարանի հազարավոր շրջանավարտներ ծառայություն են իրականացրել, փառապանծ ծառայություն Զինված ուժերում, և դրա վրա է հիմնված այսօրվա հզոր, մարտունակ, վստահ ՀՀ բանակը, Արցախի պաշտպանության բանակը»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ ռազմական համալսարանն այս ընթացքում ունեցել է բազմաթիվ փառապանծ էջեր, ունեցել է նաև դժվար էջեր, և եկել է ժամանակը, որ իրենց առաջ նոր խնդիրներ դնեն: Տոնական այս օրը վարչապետը խոսեց նաև այդ նոր խնդիրների մասին, ուղերձով դիմեց ռազմական համալսարանի կուրսանտներին, դասախոսական անձնակազմին ու ծառայողներին:
«Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, այսօր էլ չեմ զլանա կրկնել. մեզ հայտնի են ռազմական գործի մի քանի ասպեկտներ, հայտնի է ուժային ասպեկտը, հոգեբանականը, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մարդկության պատմության ողջ ընթացքում ռազմական գործը եղել է և շարունակում է մնալ ամենաինտելեկտուալ գործերից մեկը, եթե ոչ ամենաինտելեկտուալը: Թույլ տվեք ասել, որ մարդկության պատմության առաջին օրերից և մինչև այսօր հենց անվտանգության կարիքները, ռազմական գործն է քաղաքակրթության զարգացման ամենամեծ խթանը: Այսօր բազմաթիվ տեխնոլոգիական նորամուծություններ, որպես ամենօրյա գործիք, որ օգտագործում են կենացաղում, ի սկզբանե ստեղծվել են որպես ռազմական գործի անվտանգության անբաժանելի մաս, և ես կարծում եմ, որ այս փուլում, երբ ՀՀ ԶՈւ սպառազինության և տեխնիկայի զարգացումը, մարտունակության զարգացումը բոլորովին նոր փուլ է թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պիտի դառնա մեր ԶՈւ զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը»,- նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ երբ ասում ենք, որ ՀՀ զինված ուժերը, հայոց բանակը պետք է լինեն մարտունակ, միջազգային ամենաբարձր ստանդարտներով, նկատի ունենք առաջին հերթին, որ Հայոց բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով, որ պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը. սա է խնդիրը, որ այսօր առաջադրում են և իրար հետ պիտի լուծեն:
«Ես ուզում եմ ռազմական գործի՝ քաղաքակրթության խթան լինելը, ի ցույց դնելու համար մի քանի օրինակ բերել. այսօր անգամ քաղաքական, տնտեսական ցանկացած գործունեության ոլորտում իրենց ամենօրյա աշխատանքի մեջ մարդիկ օգտագործում են այնպիսի բառեր, ինչպիսիք են «մարտավարություն», «ռազմավարություն», «դիրքորոշում», «թիրախ», այս բառերն օգտագործում են՝ ընդհանրապես որևէ կոնտեքստ չունենալով ռազմական գործի հետ: Դա օգտագործում ենք ամեն օր կառավարության նիստերին՝ տնտեսական, սոցիալական, կրթական հարցեր լուծելիս, հետևաբար՝ ռազմական գործի, ռազմական կրթության այս ասպեկտը պիտի ընդգծվի ավելի ու ավելի ուժեղ, և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանները, ռազմական ուսումնական հաստատությունները պետք է մեր կրթական համակարգում նաև տանող ուժի դերակատարում ունենան»,- նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց կուրսանտների և կուրսշրջանավարտների շրջանում կանանց ներկայացվածությունը:
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...