Որոշել եմ հանել թեկնածությունս և պաշտպանել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը. Խորեն Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Որոշել եմ հանել թեկնածությունս և պաշտպանել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը. Խորեն Հովհաննիսյան

17:07 21.12.2019

«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը հանել է ՀՖՖ նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։

Այս կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել։

«Սիրելի բարեկամներ,
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվելուս պատճառների մասին վերջին շաբաթների ընթացքում խոսել եմ բազմիցս։ Ինձ այս քայլին մղող հիմնական պատճառները եղել են երկուսը։ Առաջինը` հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ տիրող բարձիթողի բարքերին և իրավիճակին վերջապես հրաժեշտ տալու հրամայականն էր, երկրորդը՝ հայկական ֆուտբոլին նոր շունչ հաղորդելը և այդքան պահանջված փոփոխություններ սկսելը։

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր հանդիպել եմ ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։ Արմենի հետ միասին արձանագրեցինք, որ հայկական ֆուտբոլի զարգացման շուրջ ունենք նույնական տեսլական։ Չնայած որոշ հարցերում մենք ունենք տարբերվող մոտեցումներ, սակայն քննարկման արդյունքում մենք հանգել ենք այն եզրահանգմանը, որ ընդհանուր առմամբ կարող ենք համատեղ ուժերով հայկական ֆուտբոլը դուրս բերել նոր մակարդակի։

Ելնելով վերոնշյալից՝ որոշել եմ հանել թեկնածությունս որպես ՀՖՖ նախագահ և պաշտպանել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը։ Իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի Արմենին հաջողվի իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին զրուցել ենք։ Փորձս և գիտելիքներս շարունակելու եմ ծառայցնել հայկական ֆուտբոլին՝ ամեն կերպ օժանդակելով մեր երիտասարդներին։
Հարգանքով՝
Խորեն Հովհաննիսյան»,- ասվում է հայտարարության մեջ։

ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին ՀՖՖ արտահերթ ժողովում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP