19:30 27.12.2019
Գյումրիի Կենտրոնական հրապարակում երեկ բացվեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Լուսավոր, հեքիաթային փոքր տնակ հիշեցնող տաղավարներում ամեն ինչ հնարավոր է գտնել. ամանորյա գեղեցիկ հուշանվերներ, տոնական զարդեր ու Սուրբ Ծննդյան խորհրդանիշներ: Հրապարակում այս տոնականությունը կպահպանվի մինչև 2020-ի հունվարի 13-ը: Սուրբ Ծննդյան տոնավաճառը Գյումրիում 2-րդ անգամ է անցկացվում` այս անգամ ավելի շատ տաղավարներով ու ավելի հազվագյուտ նմուշներով: Տնակ-տաղավարները «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեյշնըլ» միջազգային կազմակերպության նվերն են Գյումրիին:
Կենտրոնական հրապարակում տեղադրված 20 տնակ-տաղավարներում տոնական ձևավորման ու ապրանքների դասավորության նախապատրաստությունները մինչև Նոր տարվա հունվարի 13-ի համար են: Հեքիաթից պոկված 20 տնակ-տաղավարները Գյումրիին նվեր են, որտեղ ծննդյան տոների և տարեմուտի առիթով նվիրելու շատ բան կտեսնեն այցելուները: Ամեն ինչ ձեռագործ է, գույնզգույն, որոնք երեխաների, արվեստի ու արհեստի մարդկանց աշխատանքներն են: Ուլունքագործության խմբակի սաները Ձմեռ պապին, Ձյունանուշին ու եղևնիները պատկերել են ուլունքներով: Նաև վիտրաժային նկարչությամբ են նրանք շունչ առել:
«Ամանորյա տոնավաճառներն աշխարհում չափազանց տարածված պրակտիկա են, մարդիկ քաղաքից քաղաք, երկրից երկիր են գնում հազարավոր կիլոմետրեր, որ մասնակցեն հենց ծննդյան և ամանորյա տոնավաճառներին, որովհետև բացառիկ հնարավորություն է դա թե՛ զեղչերով, թե՛ առհասարակ ձեռքի յուրօրինակ աշխատանքներ ձեռք բերելու համար»,- ասում են մասնակիցները: Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող քաղաքը օտարերկրյա զբոսաշրջիկներին գունեղ տեսարաններով է դիմավորում: Ամանորյա և Սուրբ Ծննդյա խորհրդանիշներ ստեղծել են ամեն ինչից. փայտից, կերամիկայից, ուլունքից, գործվածքից, ապակուց, նույնիսկ թղթից: Թղթե տիկնիկները ևս ամանորյա հուշանվերների շարքում են:
Ամեն տաղավար ընտրել էր իր ապրանքային տեսականին ներկայացնելու ձևը, լուսավորել այնպես, որ արվեստի ու արհեստի նմուշները ավելի տպավորիչ ու աչքի ընկնող լինեին: Նորարար լուծումներն ու տեխնոլոգիական գաղափարները Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեկտեղելու արդյունքը նաև բարեգործական նպատակ ու սոցիալական նախաձեռնության էին վերածվելու: Գյումրիում տոներն անցկացնելու ցանկություն ունեն շատ օտարերկրացիներ: Քաղաքի առաջին հյուրերից է իտալացի Դորիան Թեսորը: Առաջին անգամ է այստեղ և ընկերուհու հետ հանդիպման վայրը Գյումրին է: Նաիրան՝ Սյունիքի մարզից է, աշխատանքն է իրեն բերել այս քաղաք: Եվ հիմա զույգի համար այս օրերին հանդիպումն անմոռանալի է: Դորիան Թեսորն է ասում, որ ժամեր առաջ է հասել Գյումրի, բայց հասցրել է 2 եկեղեցի մտնել, ինչպես նաև իմանալ, թե հրապարակում ինչ արձանախումբ է և ով է Վարդան Մամիկոնյանը: Տաղավարներում շատ գեղեցիկ աշխատանքներ է տեսել: Չէր սպասում, որ այսպիսի հին ճարտարապետություն կտեսնի: Կհասցնի շատ պատմական շինություններ էլ տեսնել: Նրա ընկերուհին՝ Նաիրան էլ ասում է, իր ամեն օրն է վայելում Գյումրիում ու հիանում մեր քաղաքի գեղեցկությամբ:
Նրանց ու Գյումրի այցելող բոլոր զբոսաշրջիկների համար բազմաթիվ են Սուրբծննդյան անակնկալները: Դրանք ծառայում են 1 նպատակի՝ տոնական հյուրերին տաք թեյով ապահովել ու տոնական հուշանվերների հնարավորինս մեծ առաջարկ ներկայացնել:
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...