20:40 27.12.2019
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Անի թաղամասում: Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան խաչմերուկում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Opel մակնիշի վարորդը՝ 39-ամյա Հայկ Միրզոյանը, ուղևոր՝ 62-ամյա Անահիտ Միրզոյանը, հոսպիտալացվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Անահիտ Միրզոյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, տուժածի մոտ ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ կողերի և գլխի շրջանում: Այս մասին մեր թղթակցին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Մկրտիչ Մարտիրոսյանը:
Հայկ Միրզոյանին, և մյուս՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա վարորդին և ուղևորին՝ 32-ամյա Արփինե Պետրոսյանին, բժիշկները դեռ հետազոտում են:
Opel մակնիշի մեքենայում անչափահասներ էլ են եղել՝ 6 տարեկան Տիգրան, 8 տարեկան Անահիտ և 12-ամյա Ղուկաս Միրզոյանները: Երեխաները տեղափոխվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Տիգրան և Անահիտ Միրզոյանների մոտ թեթև վնասվածքներ են ախտորոշվել, նրանք առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս կգրվեն, իսկ 12-ամյա Ղուկաս Միրզոյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Տղայի մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա: Վթարի վայրում կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...