Գյումրիի Անի թաղամասի նախկին կենտրոնացված ջեռուցման համակարգից մնացած վատ հետևանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.31 oC

Գյումրիի Անի թաղամասի նախկին կենտրոնացված ջեռուցման համակարգից մնացած վատ հետևանքները

17:50 12.01.2020

Անի թաղամասի 30 տարվա ջրամատակարարման և կոյուղատար ցանցը իրենց մաշվածությամբ արդեն չեն զիջում Գյումրիի 70 և ավելի տարիներ առաջ կառուցվածներին: Վթարների ու խցանումների դեպքերն Անի թաղամասի տարբեր շենքերում են: Այս մի բողոքի հասցեատերերը Տրդատ Ճարտարապետ 12 շենքի բնակիչներն են: Բնակելիի նկուղները ողողել են կոյուղաջրերը: Խնդիրը թաղամասի շենքերում պարբերաբար կրկնվում է, որն ուրիշ պատճառներ էլ ունի: Տրդատ ճարատապետ 12 շենքի հարևանությամբ ևս 6 բնակելի կա՝ մի քանի մուտքերով: Շենքերի բնակիչներն ամեն օր ստիպված են շնչել այն հոտը, որը տարին 12 ամիս հնարավոր չէ վերացնել, ուղղակի չարյաց փոքրագույնն այն է, որ հիմա ամառ չէ, ու պատուհաններն են փակ:

Թե  ինչի՞ց ու որտեղի՞ց է գալիս Տրդատ Ճարտարապետ փողոցի հավերժական գարշահոտությունը, բնակիչներին էլ, ջրմուղի աշխատողներին էլ հայտնի է: Վաղուց չշահագործվող ջերմախողովակատարի դիտահոր են լցվում կոյուղաջրերը, որոնք էլ հետո կուտակվում են նկուղներում: Շենքերի բակում, մուտքերում թե նկուղներում վիճակը նույնն է: 12 շենքի նկուղ կոյուղաջրերն այնքան են լցվել, որ դուռն արդեն չի փակվում։ Խոնավության վնասները կրում են առաջին հարկերի ապրողները: Երեք ամիսը մեկ կոսմետիկ նորոգում են կատարում:

Խնդիրն առաջ եկավ, երբ կենտրոնացված ջեռուցումից սնվող մի ամբողջ թաղամասի համակարգն անջատվեց: Շենքի հետնամասում գտնվող դիտահորը ջերմախողովակների համար խրամուղի էր, որը հիմա խցանված է կոյուղաջրերի պատճառով: Ջերմախողովակաշարերի կողքով են  անցնում շենքերի կոյուղագծերը, որոնք կամ վթարված են կամ խցանված: Երբ գործը հասնում է հետևանքների վերացմանը, ջրմուղն ու համատիրությունը սկսում են պարտավորությունների բաժանումը: Նախկին ջերմախողովակների ապամոնտաժումը ջրմուղն իրենը չի համարում, համատիրությունն էլ ասում է, եթե խնդիրը շենքի ներսում չէ, ուրեմն գործ անելու պարտավորություն չունեն: Իսկ շենքի ներսի գործից չեն խուսափել, նկուղից ջուրը եկել քաշել էին, ջրմուղն էլ ոչ միայն 12 շենքի, այլև հարակից փողոցի խցանված կոյուղատարներն է մաքրել:

Ջրի հոսքը կանխել են, բայց մասնագետներն էլ գիտեն, որ դա հարցի ընդամենը ժամանակավոր լուծումն է, քանի դեռ նախկին կենտրոնացված ջեռուցման համակարգից մնացած խողովակատարների ու խրամուղիների ապամոնտաժման աշխատանքներ չեն ձեռնարկվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP