Սաակաշվիլիի կինը օգնություն է խնդրում ամուսնու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Սաակաշվիլիի կինը օգնություն է խնդրում ամուսնու համար

12:15 12.12.2017

 

Ծնունդով նորվեգացի Սանդրա Ռոլֆոսը, ով  մնացել էր Վրաստանում, երբ ամուսինը հեռացավ երկրից, դիմել է միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկել  ամուսնու նկատմամբ Ուրկրաինայի իշխանությունների կողմից կոռկետ վերաբերմունք ապահովելու համար: Նախօրեին, հիշեցնում է պարերականը, Կիևի Պեչորսկի դատարանը մերժել էր դատախազության միջնորդությունը Սահակաշվիլիին տնային կալանքի տակ պահելու մասին: Independent պարբերականը հիշեցնում էնաև,որ Սահակաշվիլիին մեղադրում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ ռուսական դավադրությանը մասնակցելու համար: Մի քանի օր կալանավրված Սահակաշվիլին հացադուլ էր հայտարարել, կալանավայրից նրան ազատել էին Գերագույն Ռադայի երաշխավորությամբ:«Մեղադրել իմ ամուսնուն Մոսկվայի հետ համագործակցելու մեջ՝ ուղղակի ծիծաղել է: Բավական է հիշել  Ռուսաստանի հետ նրա  նախկին շփումները: Ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան չլրջանար»,-ասել է Սանդրա  Ռուլոֆսը: Վրաստանի նախկին նախագահը մերժում է իր դեմ բոլոր մեղադրանքները: Նա համոզված է, որ իրեն պարզապես փորձում են վտարել Վրաստան, որտեղ իր դեմ  քաղաքական դրդապատճառներ ունեցող մի քանի քրեական գործ է հարուցված:«Միջազգային հանրությունը քննադատեց այն թե ինչպես վերցրին նրա անձնագիրը: Մենք մտահոգված ենք, որ դա կարող է լինել իմ ամուսնուն Վրաստան վտարելու առաջին քայլը:Մի անգամ իմ հայրը հարցրեց՝ ինչու քո ամուսինը բավարարված չէ նահանգապետի իր պաշտոնով և հանգիստ կյանքով: Ես ամուսնացած եմ Միշայի հետ 24 տարի և հաստատ կարող եմ մի բան ասել ՝նա միշտ հասցնում է սկսած գործն ավարտին»,- ասել է Սանդրա Ռուլոֆսը Independent պարբերականին տված հարցազրույցում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP