19:47 15.01.2020
Զբաղվածության ծրագրերի համար այս տարի պետական բյուջեից ավելի շատ գումարներ կհատկացվեն: Դրանք կտրամադրվեն ոչ միայն գործազուրկների մասնագիտացմանն ու նրանց աշխատանքի տեղավորմանը, այլ նաև աշխատանք փնտրողներին հնարավորություն կտրվի ձեռնարկատիրական գործունեություն սկսել, նաև գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնել։
Գյումրիի զբաղվածության կենտրոնում միայն 13.700 աշխատանք փնտրող է գրանցված, իսկ անցած տարի ընդամենը 1406 գործազուրկ է մշտական աշխատանքով ապահովվել:
Գյումրիի զբաղվածության կենտրոնում տարին սկսվել է աշխատանք փնտրողների ակտիվությամբ: Դիմողների հետ հարցուպատասխանն էլ կողմնորոշվելու համար է, եթե աշխատանքի առաջարկ ունենան:
Գրանցված գործազուրկների թիվը 50 անգամ ավելին է, քան առաջարկվող աշխատատեղերը: 2020 թվականի նոր գործազուրկների շարքում են հայտնվել անցած տարի լուծարված հակատուբերկուլյոզային դիսպանսերի 19 բուժաշխատողները:
Զբաղվածության կենտրոն դիմած գործազուրկ բուժքույրերին Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը իրենց առաջարկներն է ներկայացնում․ բուժքույրերի թափուր աշխատատեղեր ունեն միայն ստոմատոլոգիական ծառայությունում ու շտապօգնության կայանում։
Երբ համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի առաջարկը բացակայում է, փոխարինելու է գալիս մեկ այլ տարբերակ, որը ոչ միշտ է աշխատանք փնտրողի հմտություններին համարժեք: Կենտրոնում այնպիսի հաշվառվածներ կան, որոնք 20 տարի է` աշխատանք են փնտրում:
Նրանց խոսքերով՝ իրենց սրտով չեն եղել առաջարկները, դրա համար էլ դրանք չեն ընդունել։
Ամալյա Ադամյանի խոսքերով՝ հաճախ է պատահում, որ գործատուները աշխատանքի չեն վերցնում գործազուրկներին, կամ էլ 8 ժամյա աշխատանքային օր են սահմանում, բայց գործազուրկին ասում են, որ երկար է աշխատելու։
Ցածր աշխատավարձն ու չգոհացնող այլ պայմանները կենտրոնի տնօրենը օբյեկտիվ պատճառներ է համարում աշխատանքի առաջարկներից հրաժարվելու: Իսկ սուբյեկտիվ, երբեմն չարդարացված պատճառներ էլ կան, օրինակ՝ գործազուրկի կարգավիճակ ունեցող մարդիկ ձգտում են ստանալ ընտանեկան նպաստ համակարգում միավոր բարձրացնելու համար: Բազմազավակ ընտանիքում էլ սա հարցի լուծում է այնքանով, որ կարող է նպաստի գումարի չափն ավելի բարձր լինել, քան գործատուի տված աշխատավարձը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այժմ պայմաններին խիստ է մոտենում, 2 անգամ աշխատանքային առաջարկը մերժելու դեպքում անձին զրկել գործազուրկի կարգավիճակից, որը, ամեն դեպքում, ժամանակավոր է:
Ըստ կենտրոնի տնօրենի՝ իրենք գործազուրկին հաշվառումից հանում են, բայց նա հետո գալիս հաշվառվում է, քանի որ իրավունք չունեն դիմող գործազուրկին չհաշվառելու։
Համակարգում ոչ միայն այս խնդիրը, նաև զբաղվածության որոշ ծրագրերի վերանայման անհրաժեշտություն կա: Սա վերաբերում է նաև անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանը, որի դիմաց պետությունը միանվագ գումար է հատկացնում գործատուին, իսկ սա զբաղվածության ցանկալի արդյունք գրանցելու լավագույն մեխանիզմ չէ:
Ըստ տնօրենի՝ կենտրոնը լրացուցիչ ծրագրերի անհրաժեշտություն ունի։ Այս տարի զբաղվածության կենտրոնները նոր ծրագրեր են սկսելու, որոնք գյուղական համայնքներին են նաև վերաբերելու:
Ամենաշատ ֆինանսներ կուղղվեն սեզոնային բնույթ կրող աշխատանքներին, որոնք ժամանակավոր զբաղվածություն են ապահովում և գործազրկության նվազման ընդհանուր ցուցանիշի վրա էական ազդեցություն չեն թողնում:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...