09:44 18.01.2020
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին 8 տարում առաջին անգամ անձամբ է ուրբաթօրյա աղոթքն անցկացրել մայրաքաղաք Թեհրանի Մոսալլա մզկիթում։ Նման որոշումը կայացվել է երկրում վերջին շրջանում տեղի ունեցած արտառոց իրադարձություններից հետո․ խոսքը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, ուկրաինական ինքնաթիռի խոցման և դրան հաջորդած հակակառավարական լայնածավալ ցույցերի մասին է։
Աղոթքից հետո ելույթ ունենալով՝ Խամենեին հայտարարել է, որ Իրանի թշնամիները (Վաշինգտոնը և նրա դաշնակիցները) փորձում են ողբերգությունն օգտագործել՝ Սոլեյմաննի սպանությունից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Նրա խոսքով՝ դիմակայությունը պետք է շարունակվի, քանի դեռ տարածաշրջանը լիովին չի մաքրվել «թշնամու բռնապետությունից»։ Խամանեիի ցասումով լի արձագանքն են առաջացրել հատկապես Թրամփի գրառումները՝ հաջակցություն իրանցի ցուցարարների։
Նրա խոսքով՝ այդ «ամերիկացի ծաղրածուները» ստում են և ասում, որ իրենք աջակցում են իրանցի ժողովրդին։
Թրամփն արձագանքել է թվիթերյան գրառմամբ՝ զգույշ արտահայտվելու կոչ անելով․
«Իրանի, այսպես կոչված, գերագույն առաջնորդը, որը վերջին շրջանում այնքան էլ գերագույն չի եղել, որոշ նողկալի բաներ է ասել ԱՄՆ-ի ու Եվրոպայի վերաբերյալ։ Նրանց տնտեսությունը փլուզվում է, իսկ ժողովուրդը՝ տառապում։ Նա պետք է շատ զգույշ լինի իր խոսքերում»,-ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
The so-called “Supreme Leader” of Iran, who has not been so Supreme lately, had some nasty things to say about the United States and Europe. Their economy is crashing, and their people are suffering. He should be very careful with his words!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 17 января 2020 г.
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...