2019թ. ՀՀ պետբյուջեի օգտին է վերականգնվել 13 մլրդ 690 մլն 509 հազար դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

2019թ. ՀՀ պետբյուջեի օգտին է վերականգնվել 13 մլրդ 690 մլն 509 հազար դրամ

18:21 20.01.2020

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2019 թվականի գործունեության արդյունքները։

Ըստ օրակարգի` ներկայացվել են ինչպես գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների ընթացքի, այնպես էլ իրականացված այլ առանցքային  ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ զեկույցներ։

Մասնավորապես՝ 2019 թվականին Ծառայությունը ընթացք է տվել 1 մլն 389 հազար 278 վարույթների, որոնց կատարման շրջանակում պահանջատերերի օգտին վերականգնվել է ավելի քան 35 մլրդ 881 մլն ՀՀ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը՝ շուրջ 25.73%-ով:

Նշված ցուցանիշից ՀՀ պետական բյուջեի օգտին է վերականգնվել 13 մլրդ 690 մլն 509 հազար ՀՀ դրամ,  իրավաբանական անձանց օգտին՝ 18 մլրդ 733 մլն 98 հազար ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 մլրդ 223 մլն 611 հազար ՀՀ դրամ, այլ (ոչ գույքային) բնույթի կատարողական վարույթներով՝ 1 մլրդ 471 մլն 852 հազար ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով՝ 762 մլն 643 հազար ՀՀ դրամ:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել 11 հազար 647 լոտ՝ 12 մլրդ 197 մլն 727 հազար ՀՀ դրամ արժողությամբ, վաճառվել է 9762 լոտ, 3 մլրդ 62 մլն 940 հազար ՀՀ դրամ արժողությամբ։

            Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանն ընդգծել է․

«Մենք շարունակելու ենք օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվական տեխնոլոգիաների նոր գործիքակազմի ներդրման գործընթացը Ծառայությունում, և կատարողական վարույթների շրջանակում համապատասխան  կառույցների հետ փոխգործակցության ակտիվացումը, որն ուղղված է լինելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու արդյունավետության բարձրացմանը: Եվ, յուրաքանչյուրս պետք է հետամուտ լինենք այդ բարեփոխումների իրականացմանը, որպեսզի ունենանք ցանկալի արդյունք՝ պահպանելով օրենքի բոլոր կետերը: Սա է մեր առաքելությունը՝ լինել բացատրելի, արժանանալ քաղաքացու վստահությանը, իսկ աշխատանքը՝ ծառայեցնել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետությանն ու արդարադատության պահպանմանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալ

19:44 15.06.2025

Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ոչ մի կապ չունի» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետ։ «Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք կկնքեն, ինչպես ես […] ...

IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ը

19:21 15.06.2025

IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ը

Իրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...

Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվը

19:00 15.06.2025

Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվը

Իսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

18:35 15.06.2025

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

18:22 15.06.2025

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

18:15 15.06.2025

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...

BACK_TO_TOP