12:39 21.01.2020
Խորհրդարանում այսօր քննարկվում է քրեական հեղինակություններին պատժելու մեխանիզմների նախագիծը: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի ելույթը առաջացրել է թեժ քննարկում, որի մասին պարզաբանումներ է նա տվել լրագրողներին:
Ելույթի ընթացքում նա մասնավորապես նշել էր, որ «Գողական բառի հետ երեք տառից բաղկացած հասկացություն կա, դրա դեմ պայքարեք»: Լրագրողները հարցրեցին ինչ 3 տառի մասին է խոսքը: Պետրոսյանը հարցին հարցով պատասխանեց.
«Իսկ դուք ի՞նչ եք հասկանում 3 տառ ասելով: Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, որովհետև վիրավորանքի համար պետք է լինի հասցեատեր: Ես չգիտեմ, թե ինչու որոշ մարդիկ էնտեղ իրանց համարեցին հասցեատեր, դա իրանց կհարցնեք, բայց ես որևէ մեկին որևէ անձնական վիրավորանք չեմ հասցրել: Ընդամենը հորդորել եմ, որ պայքարը լինի նաև այլ անհրաժեշտ ուղղություններով»:
Պետրոսյանը նշեց, որ իր ելույթների գնահատականը պետք է ժողովուրդը տա: Գտնում է՝ ստեղծված իրավիճակում իրենց կուսակցությունը չունի մեղքի բաժին: Նշեց` շարունակություն չի լինելու, եթե ինչ-որ մեկը կուզենա շարունակություն փնտրի, թող գա ու որոնի: Նաև մանրամասնեց, թե ինչից է սկսվել.
«Ես բացակայում էի, Բաբաջանյանն ասել է, թե «Բարգավաճից» ինչ-որ մեկը, տղա´ ջան, ինչ-որ մեկը չէ, դու իմ անուն-ազգանունը չգիտե՞ս, էդ ինչ խոսալու ձև ա, ինչ-որ մեկը պիտի գա, ներողություն խնդրի: Ինչի՞ համար: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե ես հարուցած լինեմ երկնային կամ երկրային օրենքների զայրույթը: Բայց ես որևէ մեկին ո´չ վիրավորել եմ, ո´չ անպատվել եմ: Ինչի՞ է ինքը մտածել, որ այդ թիրախում ինքն է» :
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...