Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ-ում անցկացվող ռազմական խորհրդի նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ-ում անցկացվող ռազմական խորհրդի նիստին

16:38 21.01.2020

Հունվարի 21-ին ՊԲ-ում անց է կացվել ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվող խորհրդի նիստին, որը նվիրված է եղել 2019 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը, հրավիրվել էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները՝ տեղակալների ու ենթակա կառույցների պատասխանատուների հետ, գումարտակների և առանձին ստորաբաժանումների հրամանատարները, զինվորական կոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով աշխատակարգը, ԱՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ներածական խոսքով՝ անդրադառնալով հաշվետու բանակային տարվա առանցքային զարգացումներին և նշելով, որ խորհրդի որոշման համաձայն, յուրաքանչյուր ստորաբաժանման ու անհատ զինծառայողի տրվող գնահատականները, արտացոլելով վերջիններիս պատրաստության իրական մակարդակը, կոչված են նպաստելու հետագա աշխատանքները առավել նպատակային ու հասցեական իրականացնելուն:

2019 թվականի ՊԲ-ի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և վարչակազմերի պատրաստության, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, զորքերի ծառայության և իրականացված ինժեներական աշխատանքների մասին, ծավալուն և համապարփակ զեկույց է ներկայացրել ՊԲ-ի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Հաջորդող ելույթները վերաբերում էին մարտական պատրաստությանը, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության վիճակին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման հարցերին, թիկունքային ապահովմանն ու զորքերի կենսագործունեության մյուս բոլոր ոլորտներին:

Ինչպես նշել են բանախոսները, նշված բնագավառներում, չնայած արձանագրված դրական միտումներին, քիչ չեն նաև անելիքները: Եվ ըստ այդմ՝ 2020 թվականը կլինի կատարված աշխատանքների շարունակականության ապահովման և այն բոլոր խնդիրների լուծման ժամանակահատված, որոնք արդյունքում էլ ավելի կբարելավեն ծառայության որակն ու կնպաստեն հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը:

Ամփոփելով խորհրդի նիստի և բանակային 2019 թվականի արդյունքները՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնք առաջնային ուշադրություն կպահանջեն 2020 թվականի ուսումնական տարվա ընթացքում:

Կարեն Աբրահամյանը ներկաների ուշադրությունը մասնավորապես հրավիրել է պլանավորման, վերահսկողական աշխատանքների մշտական իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ժամանակ ստեղծագործ մոտեցումներ կիրառելու հարցերի վրա՝ նշելով, որ միայն այդ դեպքում կարող ենք ունենալ համակողմանի պատրաստություն ունեցող ստորաբաժանումներ և գալիք հաղթանակների հստակ տեսլական:

Այնուհետև հրապարակվել է ԱՀ պաշտպանության նախարարի հրամանը, որի համաձայն հաշվետու բանակային տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներով առանձնացած զորամասերը, ստորաբաժանումներն ու ծառայությունները, ինչպես նաև բազմաթիվ անհատ զինվորականներ ու ՊԲ-ի հետ համագործակցող ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ խրախուսվել են արժեքավոր նվերներով ու դրամական պարգևներով, ստացել փոխանցիկ Պատվո դրոշներ: Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել ԱՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը: Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ ՊԲ-ն 2019թ. ընթացքում պատվով է կատարել իր գերակա խնդիրն ու անխախտ պահել երկրի սահմանները:

Բարձր գնահատելով յուրաքանչյուրի անհատական ներդրումը մեր ընդհանուր խնդիրների կատարման համատեքստում՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար և վստահեցրել, որ մեր երկրի պաշտպանական հնարավորությունների հետագա կատարելագործման, ինչպես նաև զոհված, վիրավոր ու գործող զինվորականների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման հարցերը այսուհետ ևս կշարունակեն մնալ հանրապետության ղեկավարության ամենօրյա հոգածության կենտրոնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP