Պարո´ն Միրզոյան, ինչո՞վ օգնենք… Ձեր օգնության կարիքը չունեմ. Ընդդիմություն-իշխանություն հարցուպատասխան՝ նիստի մեկնարկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Պարո´ն Միրզոյան, ինչո՞վ օգնենք… Ձեր օգնության կարիքը չունեմ. Ընդդիմություն-իշխանություն հարցուպատասխան՝ նիստի մեկնարկին

11:03 23.01.2020

Այսօր խորհրդարանում, մինչ տեղի կունենար առաջին հարցի քվեարկությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով ձայն խնդրեց, որի ընթացքում խոսեց քվեարկվող հարցի հետ կապ չունեցող թեմայի՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումն ԱԺ մեծամասնության կողմից տապալելու մասին:

«Սահմանադրության համաձայն՝ ԱԺ նախագահն ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, ես ուզում եմ հարցնել, թե ինչո՞ւ չեք ապահովում բնականոն գործունեությունը՝ կապված այն բանի հետ, որ ԱԺ 1/4-ի ստորագրություններ են հավաքվել, և հանձնաժողովը չի կարող գործել: Իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը, որը դեկտեմբերի 5-ին հայտարարել եք, որ պիտի գործի, մենք ունենք քաղաքական կամք, սակայն փաստացի չի կարող գործել, այն չունի կազմ: Խորհրդարանի ցանկացած հանձաժողով, եթե չի գործում, նշանակում է՝ ինչ-որ մարմին չի կարող գործել, իսկ եթե չի գործում, նշանակում է՝ ԱԺ նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը, ի՞նչն է պատճառը, պարո՛ն Միրզոյան, ինչո՞վ օգնենք, որ կարողանաք ապահովել խորհրդարանի բնականոն գործունեութնունը»,-հարցրեց Էդմոն Մարուքյանը:

Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Հարգելի՛ պարոն Էդմոն Մարուքյան, Ձեր օգնության կարիքը չունեմ, որպես փորձված իրավաբան՝ կարծում եմ, որ պետք է հասկանաք, որ ԱԺ նախագահն իր իրավասությունների շրջանակում ինչ կարող է՝ անում է, մնացածը քվեարկում է խորհրդարանը, պատգամավորներն իրենց քվեարկության մեջ ազատ են, կարող են քվեարկել դեմ, կողմ, չքվեարկել: Մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության արդյունքի մեջ, նշանակում է՝ լավ չհասկանալ սահմանադրության տրամաբանությունը: Լավ կլիներ դիմեիք այլ իրավաբանների օգնությանը՝ այս հարցը պարզելու համար»,-խորհուրդ տվեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 16.06.2025

SHANTNEWS

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:54 16.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

17:43 16.06.2025

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

17:37 16.06.2025

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

17:30 16.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...

BACK_TO_TOP