11:14 23.01.2020
Այսօր քվեարկությունների ընթացքում վարման խոսքով ելույթի իրավունք ստանալով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դարձյալ անդրադարձավ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացը տապալելու՝ մեծամասնության երեկվա քայլին, հարց ուղղեց Արարատ Միրզոյանին, թե ինչո՞ւ չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Պատասխանը ստանալուց հետո էլ նորից ելույթ խնդրեց թեմային չվերաբերող հաջորդ հարցի քվեարկության ժամանակ՝ ասելով.
«Ըստ ձեր պատասխանի՝ դուրս է գալիս, որ դուք ոչ թե քաղաքական որոշում ունեիք որպես թիմ, այլ ուղղակի դուք ուզում էիք, որ ստեղծվի հանձնաժողով, բայց պատգամավորներն ազատ են քվեարել, չնայած ձեր խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ դեմ եք քվեարկելու։ Դուք, որպես քաղաքական թիմի կարևոր ներկայացուցիչ, ասել եք, որ դեմ չեք, հիմա այդ հայտարարություններն արել եք, երեկ հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ դուք քաղաքական որոշումով եք տապալել հանձնաժողովի ձևավորումը, բայց հիմա ասում եք՝ ազատ են քվեարկել»:
Արարատ Միրզոյանը պատասխանեց.
«Պարո՛ն Մարուքյան, Դուք, ըստ երևույթի, լավ չեք հասկացել վարչապետի երեկվա ասածը, ճիշտ հակառակը, քաղաքական խոսակցությունը, այդ թվում և ՔՊ վարչությունում, այդ թվում քաղաքական թիմի քաղաքական կամքը եղել է օժանդակել ձեր կողմից կասկածի տակ դրվող հարցերի քննությանը, մենք քաղաքական կամք ենք ունեցել գնալ մինչև վերջ, ուրիշ բան էր ասում վարչապետը, որ ընթացքում պարզվեց՝ իրավական խնդիրներ կան»:
Արձագանքեց նաև Լիլիթ Մակունցը.
«Դեմ դիրքորոշումը կարող է արտահայտվել դեմ, ձեռնպահ քվեարկելով կամ չմասնակցելով, էստեղ խնդիր չեմ տեսնում։ Մեր դիրքորոշման ելակետը եղել է իրավականը, մենք, հակառակը, կարծում ենք, որ քաղաքական որոշումները չեն կարող գերադասելի լիներ իրավական գործընթացից»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...
17:30 16.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...
17:21 16.06.2025
Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքումՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր ▫️Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում […] ...
17:14 16.06.2025
1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […] ...
17:07 16.06.2025
Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդ, որը հունիսի 10-ից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժից խուսափելու համար, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
17:00 16.06.2025
ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկաԻսրայելը չի սահմանում Իրանի դեմ գործողության ժամկետ, ինչպես նաև չի սահմանափակում դրա իրականացման տարածքը, լրագրողներին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Իսրայելը իր համար որևէ սահմանափակում կամ ժամկետ չի սահմանում։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ Իսրայելը հարվածում է բոլոր օբյեկտներին և այն անձանց, որոնք […] ...