21:08 25.01.2020
Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են մի ձայնագրություն, որում լսվում է՝ ինչպես մի մարդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձայնով ասում է, որ ցանկանում է, որպեսզի Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին ազատեն աշխատանքից: Այս մասին հայտնել է ABC-ն:
Լրատվամիջոցը նշում է, որ խոսակցության մասնակիցները, հավանաբար, եղել են Թրամփի անձնական փաստաբանի՝ Ռուդի Ջուլիանիի նախկին բիզնես գործընկերներ Լև Պարնասը և Իգոր Ֆուրմանը:
Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2018-ի գարնանը Թրամփի հյուրանոցում տեղի ունեցած ճաշի ժամանակ:
Ձայնագրության մեջ լսվում է, ինչպես են Պարնասն և Ֆուրմանն ասում Թրամփին, որ Յովանովիչը բացասաբար է արտահայտվել նրա մասին, ինչին էլ հաջորդում է մի դիտողություն, որը վերագրում են ԱՄՆ նախագահին:
Լև Պարնասը, որ Ուկրաինայում կատարում է ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի հանձնարարությունը, իր խոսքերով հարուցել է Սպիտակ տան ղեկավարի ցասումը:
Ձեռնարկատերը, իբր, համոզել է պետության ղեկավարին, որ Յովանովիչը ամեն հարմար առիթով կանխատեսում էր վերջինիս արագ իմփիչմենթ:
«Ազատվե՛ք, նրանից: Ազատեք նրան վաղը: Ինձ չի հետաքրքրում: Ազատեք նրան վաղը: Լա՞վ: Կատարե՛ք դա»,- ասել է Թրամփը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը չեն հերքել ABC-ի տեղեկատվությունը, և նշել են, որ նախագահն իրավունք ունի աշխատանքից ազատել սեփական վարչակազմի աշխատակիցներին, որոնք չեն պահպանում, սատարում նրա օրակարգին:
Յովանովիչը նշանակվել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան 2016-ին դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, իսկ 2019-ի մայիսին լքել է իր պաշտոնը Թրամփի անձնական պահանջով: Վերջինս, նրան մեղադրել է անհավատարմության մեջ: Յովանովիչը լքել է իր պաշտոնը նախքան ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնի ստանձնումը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...