21:24 25.01.2020
«Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումը 30 տարիների բուհական կյանքից է»,- այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, ով Շիրակի պետական համալասարնում ներկայացրել է Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում փոփոխությունները։
Խոսելով նախագծում առաջնային փոփոխությունների մասին՝ նախարարը նախ շեշտել է, որ օրենքի փոփոխություններով կբարձրացվի բուհերի կրթական որակը։
Բուհական հետազոտական գործառույթները բերվելու են բուհեր, որով մեծանալու են մասնագիտական հետազոտական հնարավորությունները, ինչը նաև բուհերի միջև մրցակցության լայն հնարավորություն կտա։ Փոխվելու է նաև բուհերի պետպատվերի կարգը, եթե մինչ այս պետպատվերի տեղերը բաշխվում էին ըստ բուհերի, նոր փոփոխվող նախագծի մոդելով՝ այն կհատկացվի ըստ ոլորտների։
Նախարարը նշել է, որ բարձրագույն կրթության օրենքում տեղ գտած փոփոխությունների փաթեթը երկու ամսից քննարկվելու է նաև Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում, որից հետո այն կներկայացվի կառավարությանը։
«Մենք հանգեցինք այն կարծիքին, որ բարձրագույն կրթության ու գիտության օրենքները պիտի միավորվեն, այն պատճառով, որ հետազոտական հատվածը մեր բուհերում կաղում է, հետազոտական ինստիտուտը մենք բերելու ենք բուհական դաշտ և զգալի մեծացնելու ենք, առանց լուրջ հետազոտական հենքի մենք չենք կարող խոսել բարձրագույն կրթության զարգացման մասին։
Վերջին մեկ տարվա ընթացքում մենք լուրջ աշխատել ենք և ամփոփել ենք բոլոր առաջարկները, որոնք էս պահին ունենք մեր ձեռքի տակ։ Ասեմ, որ օրենքի նախագծում եղած փոփոխությունների առաջարկները հիմնականում ներկայացրել են նրանք, ովքեր ամենաշատն են առնչվում այս խնդիրներին, բոլոր լուծումները որոնք տրված են օրենքի նախագծում, բխում են վերջին 30 տարիների մեր բուհական կյանքից և լուծումներն են էն բոլոր խնդիրների, որոնք կան, և դրանք ինքնանպատակ չեն, բոլորը հիմնված են փաստերի վրա։ Այս փոփոխությունները մեծացնելու են բուհերի մրցակցությունները»,-ասել է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...