13:56 30.05.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Հանդիպման մանրամասները հաղորդել է թուրքական Anadolu պետական գործակալությունը և Կրեմլի մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Սիրիայի հարցում քաղաքական լուծում գտնելու կարևորությունը՝ հիմնվելով Աստանայի գործընթացի ձեռքբերումների վրա: Նրանք նաև շեշտել են Սիրիայի տարածքային ամբողջականության կարևորությունը և համակարծիք եղել, որ Սիրիան չպետք է հակամարտության գոտի դառնա Իրանի և Իսրայելի միջև:
Դրանից բացի՝ երկու ղեկավարները բավարար են գնահատել համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ «Ակկույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի շինարարության հետ կապված:
Պուտինն ու Էրդողանը նաև ընդգծել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար ազգային արժույթների օգտագործման կարևորությունը: Թուրք և ռուս պաշտոնյաները բազմիցս քննարկել են փոխադարձ առևտրային հաշվարկներում թուրքական լիրայի և ռուսական ռուբլու օգտագործման հարցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահը թուրքերին կոչ էր արել իրենց ունեցած դոլարն ու եվրոն փոխարկել լիրայի՝ երկրի տնտեսությանը զարկ տալու համար:
«Նրանք, ովքեր իրենց բարձի տակ դոլար և եվրո են պահում, կոչ եմ անում գնալ և ներդրում անել թուրքական լիրայում, ներդրում անել ազգային արժույթում»,- մասնավորապես նշել էր Էրդողանը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...