18:08 30.05.2018
«Ես այնքան էլ լավատես չէի, կասկածում էի, որ նման մի բան լինելու է: Նույնն էլ իմ դատավարության ժամանակ արեցին և ինձ ազատ արձակելուց մեկ ու կես ժամ ուշացրել էին, չէին տանում կալանավայրից դատարան: Սա ամենացինիկ, էժանագին մոտեցումն է, ի՞նչ է նշանակում՝ ոստիկան չկա, մաքուր մանկապարտեզ է»,- այսօր՝ մայիսի 30-ին, Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի հետաձգված քննությունից հետո լրագրողներին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, որը վերջերս է ազատ արձակվել 10 մլն գրավի դիմաց:
Ըստ Եղնուկյանի՝ դատական համակարգը դեռ հին Հայաստանում է, չեն ուզում քայլ անել և մտնել նոր Հայաստան: Նրա խոսքով՝ այդկերպ պայքարում են, որ հեղափոխության պտուղը՝ ազատությունը,թույլ չտան վայելել:
«Քաղբանտարկյալին գրավով ազատ արձակելը վիրավորանք է, բայց ես գնացի այդ քայլին, որովհետև գտնում եմ, չնայած որ սկզբունքորեն դեմ եմ դրան, բայց պրակտիկորեն ավելի լավ է դուրս գալ, ազատության մեջ լինել, քան կալանավայրում մնալ, ինքդ քեզ պատժել, ինչ է, թե ճիշտ ես»,- ասաց Եղնուկյանը:
Անդրադառնալով վարչապետին՝ Եղնուկյանը նշեց, որ ներկա իշխանությունների հետ որևէ հարց չունի և շատ լավ հասկանում է նրանց դիրքորոշումը:
«Փաշինյանը ոչ թե չի կարող դռները բացել ու բաց թողնել քաղբանտարկյալներին, կարող է, բայց պետք չի դա անել: Եկեք լավ հասկանանք, կարողանալը ու պետք ունենալը տարբեր բաներ են, որովհետև դա սխալ ճանապարհ է»,- նշեց Եղնուկյանը:
Հարցին, թե ինչ լուծում է տեսնում, Եղնուկյանը պատասխանեց, որ լուծումը պետք է ժողովրդի ճնշման տակ լինի, հակառակ դեպքում դատավորի տուն այցելողներ կլինեն «Սրիկա դատավոր» գրությամբ պաստառներով և նա Շարմազանովի նման ստիպված կլինի իր աղջկան բացատրել, թե ինչու է սրիկա:
«Շարմազանովի աղջիկն էլ էր փուչիկի մեջ ապրում՝ չիմանալով, որ հայրիկը սրիկա է, բայց իմացավ: Նույնն էլ կլինի դատավորների հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է՝ ամբաստանյալներին դատարան չբերելու պատճառով:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...