ԱԺ-ում քննարկվել է ԵՄ-ի կողմից տրամադրվող 176 միլիոն եվրո դրամաշնորհի բաշխման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԱԺ-ում քննարկվել է ԵՄ-ի կողմից տրամադրվող 176 միլիոն եվրո դրամաշնորհի բաշխման հարցը

16:36 31.05.2018

«Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնելու ԵՄ համաձայնագիրը, սակայն ակնկալել, որ հունիսի 2-ին որևէ բան կփոխվի, միամտություն է: Դա գործընթաց է, որ պետք է շարունակվի և հուսով եմ, որ կամաց-կամաց այն հանձնառությունները, որ երկկողմանի դրվել են, կյանքի կկոչվեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը։

Հարցին, թե ինչ ժամկտներում ինչ փոփոխություններ պետք է ակնկալել, Պապիկյանը պատասխանեց.

«Երբ խոսում ենք փոփոխություններից, պետք է հաշվի առնել, որ, նախ և առաջ, դրանք պետք է  վավերացվեն անդամ երկրների կողմից: Այս պահին երեք Մերձբալթյան երկրների կողմից է վավերացվել: Դա մեր արտաքին քաղաքական օրակարգում է, և բոլոր հանդիպումներում խոսում ենք վավերացման անհրաժեշտության մասին ու կոչ ենք անում մեր գործընկերներին, որ հնարավորինս արագ վավերացվի»,- ասաց Պապիկյանը:

Պապիկյանը նաև նշեց, որ այսօր նիստի ընթացքում քննարկել են Եվրամիության կողմից ՀՀ-ին տրամադրվող 2017-2020 թվականների համար 176 միլիոն եվրո դրամաշնորհի բաշխումն ու բաղադրիչները։

«Խոսքը ամենատարբեր ոլորտների բարեփոխումների մասին է՝ սկսած տրանսպորտից մինչև մարդու իրավունքներ, լավ կառավարում, տնտեսական և բյուջետային վարկերի տրամադրում, այսինքն՝ բավականին լայն շրջանակ է։ Ես հասկանում եմ՝ բոլորին հետաքրքրում է, թե կոնկրետ քաղաքացու համար 4 տարվա ընթացքում 176 միլիոն եվրոյի օգտագործումն ինչ դրական փոփոխություններ կտա, ինձ թվում է՝ պետք է սպասել,: Սա գործընթաց է, որ ընթանում է»,- ասաց Պապիկյանը:

ԱԳ փոխնախարարը նաև հույս է հայտնել, որ առանց խոչընդոտի բոլոր անդամ երկրների կողմից հնարավորինս արագ կվավերացվի։

Պապիկյանը նաև նշեց, որ 2018 թվականի համար նախատեսված է 36 մլն եվրո, սակայն «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում հնարավորություն կա այդ գումարը ավելացնել։

«Մենք ունենք մի շարք հանձնառություններ մարդու իրավունքների, բարեփոխումներ տարբեր բնագավառներում, ինձ թվում է՝ եթե այս ուղղություններով կոնկրետ և հստակ քայլեր իրականացնենք, մենք կարող ենք ակնկալել, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը կկիրառվի, և ֆինանսավորումը կավելանա»,- հույս հայտնեց փոխնախարարը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP