Պետական անտառների և անտառային հողերի օգտագործման իրավական թերի ակտերի հետևանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Պետական անտառների և անտառային հողերի օգտագործման իրավական թերի ակտերի հետևանքները

16:16 14.12.2017

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը, որի արդյունքում պարզվել են  հատկապես տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ այդ թվում ապօրինի ձեռնարկատիրությանը նպաստող մի շարք հանգամանքներ:

Ւնչպես տեղեկացնում են գլխավոր դատախազությունից, վերլուծությունը ցույց է տալիս, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քննված բազմաթիվ քրեական գործերի հարուցման առիթ է հանդիսացել փայտանյութով բեռնված ավտոմեքենաների վարորդների կողմից փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը: Բազմաթիվ են եղել նույն անձի կողմից, առանց պետական գրանցման և հաշվառման, կարճ ժամանակահատվածում մեծ քանակի՝ ընդհուպ մինչև 15-20 անգամ, տարբեր ծավալի փայտանյութ ձեռք բերելու և այլ մարզերում իրացնելու մասին փաստական տվյալներ: 

Չնայած, որ անտառային տնտեսություն վարող կազմակերպությունները իրազեկված են եղել  նման ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց շրջանակը, փայտանյութի վաճառքի գործընթացը շարունակվել է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել նոր հանցագործություններ կատարելու համար:

Ոլորտը կարգավորող «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի որոշմամբ սահմանված դրույթները հնարավորություն են տալիս բավարարել բնափայտի ձեռք բերման վերաբերյալ նույն անտառօգտագործողի կողմից ներկայացված հայտերը նույնիսկ այն դեպքում, երբ ի սկզբանե ակնհայտ է, որ վերջինս այն ձեռք է բերում ոչ թե սեփական կարիքների, այլ՝ վերավաճառելու նպատակով:

Իրավական ակտում հստակեցված չեն այն չափորոշիչները, որոնք կարող էին վկայել հայտում նշված տեղեկությունների «ակնհայտ կեղծ» կամ «խեղաթյուրված» լինելու մասին և հիմք հանդիսանալ բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման հայտերը մերժելու համար: Այդ հանգամանքից օգտվում են ինչպես անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք, այնպես էլ՝ հայտ ներկայացրած անտառօգտագործողները: Իրավական ակտում այդ չափորոշիչների բացակայության պայմաններում հաճախ դրանց տրվում են առավել տարածական կամ նեղ մեկնաբանություններ, ինչը զգալիորեն մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը:

Նկատի ունենալով, որ նշված ոչ հստակ իրավակարգավորումները, խախտումները հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ, Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել վերոնշյալ խախտումների պատճառները պարզելու, անտառային տնտեսություն վարող կազմակերպություններից փայտանյութ գնելու գործընթացն ավելի կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու, լիազոր մարմնի կողմից պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգի պահանջները խստորեն պահպանելու, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում փոփոխություններ նախաձեռնելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP