10:29 10.02.2020
Հայաստանի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ընդգրկուն օրակարգով նիստ է գումարել: Օրակարգում ներառված 7 հարցերից մեկի քննարկումը հետաձգվել է, քանի որ նախագծի հեղինակ Արման Բաբաջանյանը հայտնել է նախագծի վրա հետագա աշխատանքի անհրաժեշտության մասին: Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որի վրա համատեղ աշխատել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Այն ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
«Ներկայիս «Ներման մասին» օրենքում ամրագրված չեն մի շարք կարևոր դրույթներ, նախագծով շտկվել է բացը, սահմանվել են ներման խնդրագիրը չբավարարելու և վերադարձնելու դեպքերը, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր, սակայն պատժից ազատվել է այլ հիմքով. այս մասը բաց է մնում, օրենքի նախագծում սահմանվել է հստակ ժամկետ, որը վերաբերում է ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը նախարարությանը ներկայացնելուն, անձնական գործը ներման հանձնաժողով ներկայացնելու 10-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 45-օրյա ժամկետ»,-ներկայացրել է Սրբուհի Գալյանը:
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այս նախագիծը կարևոր նախադեպ է կառավարության հետ ընդդիմության համատեղ աշխատանքի, որը պետք է օրինաչափ դառնա:
Մանրամասները` տեսանյութում:
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...