Գյումրիի «Կումայրի» արգելոցում տեղադրված ուղեցույցները խոսում են քաղաքի պատմական շենքերի մասին  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.06 oC

Գյումրիի «Կումայրի» արգելոցում տեղադրված ուղեցույցները խոսում են քաղաքի պատմական շենքերի մասին 

19:58 10.02.2020

Հազարավոր  պատմաճարտարապետական շենք-շինություններով քաղաքի պատմական միջուկը համարվում է արգելոց, որի Կումայրի անունն արդեն հուշում է հին քաղաքի հնագույն հարուստ պատմության մասին։ Պատմական միջուկում մշակութային մեծ արժեքներ են ալեքպոլցի արհեստավորների ձեռքով շարված սալաքարերով փողոցները, շինությունները, որոնք այդ տարիների ճարտարապետական ոճն են ընդգծում։ «Կումայրի» արգելոց-թանգարանի տեղադրած ուղեցույցներն առայժմ ժամանակագրական 2 շերտին են պատկանում՝ ալեքպոլյան  և լենինականյան ժառանգություններով։

«Կումայրի» պատմական միջուկը ընդգրկում է ավելի քան 1000 հա տարածք՝ ներառելով մոտ 1600 հուշարձան, որոնցից  ընդամենը 10 շենք-շինություններն այժմ ունեն տեղեկատվական ուղեցույցներ։ Բոլորը չէ, բայց ճարտարապետական կառույցների որոշ մաս ևս  կունենա ուղեցույցներ։ Ձեռնարկի հովանավորչությունը, ծննդով լիբանանցի հայ մտավորականը` Իվան Արտհալճյանը պատրաստ է հոգալ։ Պարզապես շենքերի տարեգրությունները, պատմական տեղեկությունների բազան գտնելն է դժվար շատ, գրեթե անհնար։

Ընդամենը մի քանի քայլ այն կողմ  դարձյալ ալեքպոլյան ժառանգության մի մասնիկն է ՝ նախկին Արաբաջյան դպրոցը՝ կառուցված 1870- ականներին։ Երկհարկանի շենքը միայն ճարտարապետական տեսքով չէ, որ առանձանում է, այս շենքի պատշգամբն էլ ոչ պակաս ճանաչելիություն  ունի, ինչպես, օրինակ, «Մեր մանկության տանգոյի» պատշգամբը։ Կինոյի քաղաք համարվող ալեքպոլյան այս շենքն ու պատշգամբն էլ հայտնի «Եռանկյունի» ֆիլմից են:

Գրեթե նույն ժամանակագրությունն ունի Շիրազ-Աբովյան խաչմերուկում կառուցված 2 մեծահարուստների՝ Ռաֆայելյանների և Թոքմաջյանների  առևտրի սրահը, որտեղ այժմ կրթամշակութային գործունեություն է ծավալում Գեղագիտական ազգային կենտրոն Գյումրիի մասնաճյուղը:

Պատմական միջուկի Լենինականի ժառանգություն հանդիսացող շենքերից մի քանիսը ևս ունեն տեղեկատվական ուղեցույցներ։ Դրանցից մեկը «Կումայրի» արգելոցում հաշվառված սովետական շրջանի գեղեցիկ շինություններից մեկն  է, որը գյումրեցիներն անվանել են «լոդկայի շենք»՝ արտաքին տեսքը նավի նմանեցնելով։ Ժամանակին եղել է կենտրոնական գրադարանը, իսկ այժմ գործում է Շիրակի թեմի առաջնորդարանը։

Ուղեցույցները եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, բայց առայժմ բացակայում են բրայլան այբուբենով ցուցանակները։ Շատ քիչ փողոցներում էլ տեղադրվել են  QR կոդով ուղեցույցներ, որոնք տվյալներ ու պատկերներ են պարունակում քաղաքի տեսարժան վայրերի մասին։ Առանց էքսկուրսավարների Գյումրի մուտք գործող հայ և օտարազգի այցելուների համար այն կողմնորոշվելու, տեղեկություններն առանց խեղաթյուրման ստանալու լավագույն տարբերակն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP