Հռոմից վերադարձած ըմբշամարտիկներին «Զվարթնոց»-ում մեծ ոգևորությամբ դիմավորեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Հռոմից վերադարձած ըմբշամարտիկներին «Զվարթնոց»-ում մեծ ոգևորությամբ դիմավորեցին

18:47 14.02.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գիշերը Հռոմից Երևան են վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցները: 

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հավաքվածներից շատերը եկել էին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներին դիմավորելու: Տղաների հաջողություններով ոգևորված մարդիկ րոպե առաջ էին ցանկանում նրանց հետ շփվել, շնորհավորել ու կրկին ոգևորվել:

Ըմբշամարտիկներին դիմավորողներից ամենաոգևորվածը, թերևս, փոքրիկներն էին: Նրանցից շատերը ըմբիշներ էին ու նախ և առաջ ուզում էին տեսնել ու շփվել Արթուր Ալեքսանյանի հետ: Երբ իմացան, որ Արթուրը 2 օրից է վերադառնալու, մի քիչ տխրեցին, բայց դեռ մի թաքուն հույս ունեին, որ կտեսնեն Եվրոպայի հնգակի չեմպիոնին:

Հռոմում գտնվելու երկու օրվա ընթացքում ունեցանք 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալ` Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանն էլ կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Ի դեպ, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հայաստան կվերադառնա վաղը: Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի ու Եվրոպայի արդեն հնգակի չեմպիոնը եզրափակիչում մրցել էր Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP