Շիրակի մարզի դատախազն ահազանգել է քաղաքի ժամանցային կենտրոնների քրեածին վիճակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզի դատախազն ահազանգել է քաղաքի ժամանցային կենտրոնների քրեածին վիճակի մասին

18:20 15.12.2017

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2015-2017թթ. Ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքում տեղակայված ժամանցի կենտրոններում արձանագրված պատահարների և հանցագործությունների դինամիկան։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքում գործող «Մարաքեշ» և նախկին «Աուռա», ներկայում՝ «Սթար» դիսկո ակումբում բազմիցս արձանագրվել և շարունակում են արձանագրվել իրավախախտման և հանցագործության, այդ թվում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության դեպքեր։

Վերջին՝ ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, երբ  «Սթար» դիսկո ակումբում քաղաքացիներից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն էր գործադրել մեկ այլ քաղաքացու նկատմամբ՝ դիտավորությամբ պատճառելով գլխի վնասվածք և գանգի կոտրվածք: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հանցագործությունը կատարած անձը մի քանի այլ անձինք գործում ներգրավվել են որպես մեղադրալ։

Հատկապես գիշերային ժամերին ակումբների գործունեության ընթացքում արձանագրված դեպքերի հետևանքով խախտվում են քաղաքացիների անդորրն ու հասարակական կարգը, ինչի մասին են վկայում նաև դրանց շրջակայքում բնակվող քաղաքացիների բազմաթիվ դժգոհությունները:

Ընդ որում պարզվել է, որ վերը հիշատակված դիսկո ակումբներին 2015-2017 թվականների ընթացքում՝ ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն քաղաքապետարանի կողմից չի տրվել, այսինքն ակումբները ժամը 24։00-ից հետո աշխատել են ապօրինի։ 

Հաշվի առնելով, որ նշված ակումբներում գիշերային ժամերին պարբերաբար տեղի են ունենում հանցագործություններ, այդ թվում նաև՝ ծանր, խախտվում է բնակչության անդորրն ու հասարակական կարգը, ըստ էության՝ առկա է քրեածին իրավիճակ, որը հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններ է ստեղծում, ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հանդես է եկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին ուղղված միջնորդագրով:

Մարզի դատախազն անհրաժեշտ է համարել 2015-2017թթ. ընթացքում ժամը 24։00-ից հետո փաստացի ապօրինի գործունեություն ծավալելու համար նշված հաստատություններին օրենքով սահմանված կարգով ենթարկել վարչական պատասխանատվության, միջոցներ ձեռնարկել սեղմ ժամկետում դրանց հետագա գործունեության նպատակահարմարության հարցը լուծելու ուղղությամբ։

Միաժամանակ, համայնքի ղեկավարին առաջարկվել է հատկապես գործունեության ժամերի առումով առավել կանոնակարգել և վերահսկելի դարձնել Գյումրի քաղաքում գործող նմանատիպ ակումբների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կիրառել համապատասխան վարչական ներգործության միջոցներ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP