ԿԸՀ-ն մերժեց Զարուհի Փոստանջյանի դիմումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ԿԸՀ-ն մերժեց Զարուհի Փոստանջյանի դիմումը

19:53 15.12.2017

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկել և մերժել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դիմումը Երևանի ավագանու անդամներ Մնացական Պարակշիևի և Հայկ Պետրոսյանի լիազորություները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

Դիմումը ԿԸՀ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր դեկտեմբերի 13-ին` պահանջելով, որ հանձնաժողովը դադարեցնի «Երևանի ավագանու «Երկիր Ծիրան» խմբակցության» նախկին երկու անդամների լիազորությունները և ավագանու մանդատները տրամադրի խմբակցությանը, քանի որ, Զարուհի Փոստանջյանի պնդմամբ, Պարակշիևը ու Պետրոսյանը իրենց գործունեությամբ և անգործությամբ չեն իրականացրել կուսակցության առջև ստանձնած պարտավորությունները, խախտել են «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները, որի համամասնական ցուցակով ընտրվել էին ավագանի:

Հիշեցնենք, որ Մնացական Պարակշիևն ու Հայկ Պետրոսյանը կուսակցությունից հեռանալու մասին հայտարարել էին Երևանի ավագանու ընտրություններից հետո՝ ասելով, որ հիմնական տարաձայնությունը եղել է մոտեցումների և գործելաոճերի տարբերությունը:

Դիմումի քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ հանձնաժողովը Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու լիազորություններ չունի: Դրանք կարող են դադարեցվել միայն «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված հիմքերով, իսկ նման հիմքեր առկա չեն: Զարուհի Փոստանջյանը հակառակն է պնդել՝ հիմնավորելով, որ օրենքում հստակ չէ, թե ինչպես պետք է լուծվի առաջացած խնդիրը, իսկ եթե չկա հստակություն, ապա խնդրի լուծումը մնում է ԿԸՀ-ի ուսերին: 

Գործը հասել է նույնիսկ բանավեճի, Զարուհի Փոստանջյանը իր նախկին կուսակիցներին փորձել է վիրավորել, անվանելով «մահացածներ ու վաճառվածներ»: Ի դեպ, նիստին ներկա են եղել նաև ավագանու անդամներ Պարակշիևն ու Պետրոսյանը, ովքեր չեն արձագանքել Փոստանջյանին: Վերջինիս փորձել է սաստել ու լռեցնել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:  

Զարուհի Փոստանջյանի դիմումը ԿԸՀ-ն մերժել է 6 կողմ ձայներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP